Հայաստանն անօդաչու սարքեր է արտահանում Սինգապուր, բայց չի կարողանում սեփական բանակի համար պատվեր տալ


Հայաստանն անօդաչու սարքեր է արտահանում Սինգապուր, բայց չի կարողանում սեփական բանակի համար պատվեր տալ

  • 10-04-2016 05:22:30   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Մենք ունենք այն ներուժը, որը հնարավոր է կիրառել, ինչի արդյունքում չեն լինի այսքան զոհեր, և մենք մի քայլ ավելի առաջ կգնանք: Մեր երկրում այնպիսի տեխնոլոգիաներ, սարքեր են արտադրվում, մշակվում, որոնք համաշխարհային մեծագույն ընկերություններն են օգտագործում, բայց մեզ մոտ դրանք չեն կիրառվում: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանը:
 
Նա տեղեկացրեց, որ Հայաստանից արտահանվում են դրոններ դեպի եվրոպական երկրներ, կամ Սինգապուր, որը համարվում է առաջատար տեխնոլոգիաների երկիր: «Բայց մեզ մոտ դրանք չեն կիրառվում, նույն դրոմները մենք գնում ենք տարբեր երկրներից, օրինակ՝ Չինաստանից, որոնք ավելի անորակ են: Անցած տարի «Դիջիթեք էքսպո»- ում ներկայացված էին լուրջ տեխնոլոգիաներ, որոնք կարող են կիրառվել հենց սպառազինության մեջ, օրինակ՝ գիշերային տեսահսկման սարքերը, որոնք ոչ միայն նկարահանում են մի քանի կմ հեռավորություն, այլ նաև շարժումն են ֆիքսում և ահազանգում համապատասխան շտաբներ»:
 
Գևորգ Գորգիսյանի խոսքով՝ պետական աջակցության և պետական պատվերի շնորհիվ Հայաստանում պետք է զարգանան բարձր տեխնոլոգիաները, որի արդյունքում մարդկային կորուստներ չենք ունենա:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play