Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը այցելել են Արցախ


Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը այցելել են Արցախ

  • 13-04-2016 13:52:28   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Ապրիլի 13-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստան ժամանած Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը մեկնեցին Արցախ՝ իրենց զորակցությունը բերելու ԼՂՀ իշխանություններին, արցախահայությանը և հայրենյաց պաշտպան զինվորներին։
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին այցի ընթացքում ուղեկցում էին Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ․ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Տաթև եպիսկոպոս Մուրադյանը, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Միջեկեղեցական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ․ Հուսիկ ծայրագույն վարդապետ Մարտիրոսյանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Լսատեսողական բաժանմունքի վարիչ Հոգեշնորհ Տ․ Պետրոս վարդապետ Մանուելյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գավազանակիր Հոգեշնորհ Տ․ Աղան աբեղա Երնջակյանը, Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ․ Վահրամ քահանա Մելիքյանը, հրապարակախոս Զորի Բալայանը և Հայ Եկեղեցու բարերար Գաբրիել Ջեմբերջյանը։
Արցախ ժամանած Գարեգին Բ Հայրապետին և Արամ Ա Կաթողիկոսին օդանավակայանում դիմավորեցին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ Արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԼՂՀ Մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը, թեմի հոգևորականներ և բանակի հոգևոր սպասավորներ։ 
Ժամանելուց հետո տեղի ունեցավ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն