Ո՞ւր և ինչո՞ւ տարան Իսահակյան 28-շենքի տարածքը հսկող շներին (Տեսանյութ)


Ո՞ւր և ինչո՞ւ տարան Իսահակյան 28-շենքի տարածքը հսկող շներին (Տեսանյութ)

  • 13-04-2016 13:48:59   | Հայաստան  |  Ականատեսի աչքերով



Քիչ առաջ,  Իսահակյան 28 հասցեում <<Նոյյան Տապան >>-ի թղթակիցը ականատես եղավ,  թե ինչպես մի մեքենա, որը պատկանում է  Երևանի թաղապետարանին, հավաքագրում է տարածքի շներին:
 
Տարածքի աշխատակից Սիրանուշ Զաքարյանը <<Նոյյան Տապան >>-ի թղթակցին տեղեկացրեց, որ թաղապետարանի աշխատակից ներկյացած անձինք  մոտ 7 շների ձագերով  հավաքել են ու տարել անհայտ ուղղությամբ: 
 
Ս. Զաքարյանի խոսքերով, թաղապետարանի աշխատակիցներն իրենց այդ արարքը հիմնավորել են նրանով, որ այդ շները  խանգարում են մարդկանց, բայց  ըստ  Ս. Զաքարյանի, այդ շները ոչ մեկի չեն խանգարել և  ոչ մեկի վնաս չեն հասցրել:  <<ՙՙՀա  բան չունեմ ասելու, ձագերն են շատացել, բայց նրանք ոչ մեկի վնաս չեն տվել, ուրիշ բան չունեն հավաքելու, թող  այլ տեղի շներին հավաքեն, բա մի տեղ պետք է լինի, որ այդ շները ապրեն>>,- զայրացած նշում է  քաղախացին և հավելում. <<Եթե շները լեզու չունեն, ուրեմն պետք է նման կերպ վարվեն նրանց հետ>>:
 
Նրա խոսքերով՝ արդեն երկար տարիներ է, ինչ ինքը խնամում և հոգ է տանում շներից մեկին՝  Լունային, սակայն վերոնշյալ քաղաքացիներն առանց հաշվի առնելու այդ ամենը տարել են նաև նրան: 
Ս. Զաքարյանը համոզված է, որ շներին տանելուց հետո ձագերը կսատկեն, իսկ այդ տարածքը կմնա առանց շների հսկողության. <<Ես խնդրեցի, որ գոնե Լունային իջեցնեն մեքենայից, բայց նրանք իմ խնդրանքին բանի տեղ չդրեցին>>:
 
Մանրամասները տեսանյութում
 
Մերի Հունանյան, <<Նոյյան Տապան>>
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ականատեսի աչքերով

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play