Ոկրաինայի նոր վարչապետ է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը


Ոկրաինայի նոր վարչապետ է նշանակվել Վլադիմիր Գրոյսմանը

  • 14-04-2016 13:14:49   | Ուկրաինա  |  Հասարակություն

Ուկրաինայի Գերագույն ռադան երկրի վարչապետ է նշանակել Վլադիմիր Գրոյսմանին: gazeta.ru-ի փոխանցմամբ` համապատասխան որոշմանը կողմ են քվեարկել 257 պատգամավոր: Նույն որոշմամբ Ռադան բավարարել է նախկին վարչապետ Արսենի Յացենյուկի դիմումը վարչապետի պաշտոնից ազատվելու մասին: 
 
Ավելի վաղ, Վ. Գրոյսմանը հայտարարել է երկրում ստեղծված իրավիճակի պատասխանատվությունն իր վրա վերցնելու պատրաստակամության մասին և նշել, որ չի ցանկանում դառնալ վարչապետ: Նա նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել և երկիրը ճգնաժամից հանել, արագացնել և փոխել եվրոպական բարեփոխումների որակը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն