Հայաստանում հերոս ընկալվող մեծ բարերարին Ռուսաստանում վերաբերվում են դաժանաբար (Տեսանյութ)


Հայաստանում հերոս ընկալվող մեծ բարերարին Ռուսաստանում վերաբերվում են դաժանաբար (Տեսանյութ)

  • 18-04-2016 15:59:51   | Ռուսաստան  |  Հասարակություն



«Ազատություն Լևոն Հայրապետյանին»  քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն.
 
Ավելի քան 15000 ստորագրություն է հավաքվել շաբաթ-կիրակի օրերի ընթացքում՝ Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցով Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված բաց նամակի տակ:
 
Նամակում, մասնավորապես, ասվում է. 
 «Հարգելի՛ պարոն Պուտին,
 
Մեզ չեն դադարում անհանգստացնել գործարար, մեծ բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ զարգացող իրադարձությունները: Այս ծայրահեղ հիվանդ մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է, տարել է 4 կաթված, 2 ինֆարկտ, տառապում է օնկոլոգիական և ուրոլոգիական հիվանդություններով: 
Հայրապետյանը մեծ արժանիքներ ունի ռուսական պետության առջև: Լինելով ակտիվ քաղաքացի` նա ամեն կերպ սատարել է զարգացման զանազան ծրագրերի: Ահռելի է Հայրապետյանի դերը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման հարցում, նա հարյուրավոր սոցիալական և բարեգործական ծրագրերի նախաձեռնողն է: Ավելորդ չենք համարում նշել, որ իր հայրենիքում՝ Հայաստանում, Հայրապետյանն իբրև հերոս է ընկալվում: 
Ապրիլի 14-ին նա դատապարտվեց չափազանց կասկածելի մեղադրանքով՝ լի տասնյակ իրարամերժություններով: Նրա գործով տուժողը բազմաթիվ սպանությունների գործով ցմահ դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստևն է, ինչն ինքնին նոնսենս է՝ դատել մարդուն ցմահ դատապարտված մարդասպանի դիմումի հիման վրա: Այս հանգամանքն, ինչպես նաև մեղադրանքում առկա բազմաթիվ հակասությունները, լուրջ կասկածներ են հարուցում այս գործի պատվիրված բնույթի առնչությամբ:
Ինչևէ, Լևոն Հայրապետյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Նրա հանդեպ չկիրառվեց անգամ պայմանական պատիժ կրելու ձևաչափը՝ հաշվի առնելով օրեցօր վատթարացող առողջական վիճակը: Հայրապետյանին անհրաժեշտ է ամենօրյա բժշկական հսկողություն. նման առողջությամբ բանտում նա պարզապես կենդանի չի մնա:
Այժմ Հայրապետյանը ծայրահեղ ծանր վիճակում է:
Խնդրում ենք Ձեր աջակցությունը Լևոն Հայրապետյանի պատժի տեսակի փոփոխման հարցում»: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն