Թուրքիան աջակցելու է Վրաստանին հեշտացված կարգով անդամակցելու ՆԱՏՕ-ին


Թուրքիան աջակցելու է Վրաստանին հեշտացված կարգով անդամակցելու ՆԱՏՕ-ին

  • 20-04-2016 11:53:55   | Թուրքիա  |  Միջազգային

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների գլխավորությամբ մայիսին նախատեսված նիստին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր է քննարկման դնել Վրաստանի անդամակցության հարցը Հյուսիսատլանտյան դաշինքին` առանց անդամակցության համար անհրաժեշտ համապատասխան գործողությունների անցկացման: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը: 
 
«Ես կարծում եմ, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ` առանց դաշինքին անդամակցելու համար անհրաժեշտ գործողությունների ծրագրի անցկացման: Տեխնիկապես դա հնարավոր է իրականացնել: Մենք ամբողջությամբ աջակցում ենք Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ես այդ հարցը քննարկման կդնեմ առաջիկա նիստի ընթացքում»,- հայտարարել է նա: 
Նրա խոսքերով, իհարկե, Թուրքիան չի կարող տալ որևէ երաշխիք այդ հարցում: Նա նաև ընդգծել է, որ Վրաստանն արժանի է դառնալու ՆԱՏՕ-ի անդամ, քանի որ բավարարում է բոլոր պահանջները: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play