Քննություն է տարվում՝ պարզելու 54-ամյա տղամարդու մահվան հանգամանքները

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Իրավունք
2016թ. ապրիլի 21-ին` ժամը 01:45-ին շտապօգնության 5-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ կանչով մեկնել են Երևան քաղաքի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկ, ավտոմեքենայի մեջ արձանագրել տղամարդու մահը:
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի հետ միասին։
 
Կատարվել է դեպքի վայրի զննություն:
 
Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի բնակիչ, 1962թ. ծնված Խաչիկ  Քիթափսզյանն աշխատել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Սևանի գծի
ուղեմասում՝ որպես տնօրեն: 2016թ. ապրիլի 21-ին Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում նրա ինքնազգացողությունը վատացել է, և վերջինիս խնդրանքով նույն ուղեմասի փոխտնօրենն իր ավտոմեքենայով ժամը 00:30-ի սահմաններում տեղափոխել է ք.Երևան: Ճանապարհին զանգահարել են շտապօգնություն՝ խնդրելով ընդառաջ գնալ իրենց: Երևան քաղաքի Աճառյան և Բաբաջանյան փողոցների խաչմերուկի հարևանությամբ գտնվող ռեստորանային համալիրի մոտ հանդիպել են շտապօգնության 51-րդ բրիգադին, ովքեր Խ.Քիթափսզյանի մոտ արձանագրել են մահ:
 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու մահվան պատճառները։
Նոյյան տապան   -   Իրավունք
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 671 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար