ԻՏՁՄ-ին աջակցություն է հարկավոր ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծման համար


ԻՏՁՄ-ին աջակցություն է հարկավոր ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծման համար

  • 28-04-2016 12:35:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրեն Կարեն Վարդանյանի մոբիլիզացիոն ծրագրի ուղղությունները.
 
Հարգելի գործընկերներ
 
Հայ ադրբեջանական իրադարձությունները ստիպում են նորովի մոտեցումներ որդեգրել եղած և սպասվող մարտահրավերներին դիմագրավելու համար:
 
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությւոնը ՏՀՏ/ԲՏ ոլորտի մասնագիտական խմբեր է կազմել մոբիլիզացիոն ծրագիր հետևյալ ուղղություններով՝
 
1. Գաղտնագրված կապի միջոցներ
2. Անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում
3. Անօդաչու թռչող սարքերի չեզոքացում
4. Զորամիավորումների ավտոմատ ղեկավարման համակարգերի ներդրում
5. Ինֆորմացիոն հակազդեցություն/պատերազմ
6. Հարձակվողական զինատեսակների ստեղծում
 
Եթե ցանկություն ունեք կամավորական սկզբունքներով ընդգրկվելու այս խմբերից որևէ մեկում, խնդրում ենք գրել հետևյալ հասցեյով: projects@uite.org անպայման նշելով Ձեր մասնագիտական հմտությունները, կոնտակտային տվյալները և որ ամենակարևորն է, թե որ սեկցիայում եք ցանկանում ներդրում ունենալ:
 
Խնդրում եմ տեղեկացնել եթե կարող եք տրամադրել
• Տարածքներ գրասենյակների և ժողովների համար, 
• Ավտոմեքենաներ,
• Սարքավորումներ և այլ ռեսուրսներ
 
Այն անձանց կամ կազմակերպություններին, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել վերոհիշյալ գործընթացին, տեղեկացնում ենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բացել է հատուկ հաշվեհամար, որին փոխանցված գումարներն կուղղվեն ռազմարդյունաբերական մշակումների նախատիպերի ստեղծմանը։
Կոնվերս Բանկ ՓԲԸ
ՀՀ դրամ 19300 52916980200
 
Փոխանցում կատարելու վերաբերյալ խնդրում եմ տեղեկացնել՝ նամակ հղելով projects@uite.org :
 
Հարգանքով՝
Կարեն Վարդանյան
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play