Լույս է տեսել Օլգա Սարգսյանի քիմիայի ձեռնարկը բուհի դիմորդների, նախապատրաստական բաժինների սովորողների և ավագ դպրոցի աշակերտների համար

28-04-2016 17:31:44   | Հայաստան  |  Նոր գրքեր
Լույս է տեսել քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Օլգա Սարգսյանի հեղինակած «Քիմիա: Ձեռնարկ բուհի դիմորդների, նախապատրաստական բաժինների սովորողների և ավագ դպրոցի աշակերտների համար» ձեռնարկը, որը բարձր գնահատականի է արժանաել մասնագետների կողմից:
 


Ինչպես գքրի նախաբանում նշել է
 քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մ. Երիցյանը, սույն ձեռնարկն «իր բովանդակությամբ և կարևորությամբ կարող է դասվել լավագույնների շարքում»: Նրա փոխանցմամբ, ձեռնարկն ընդգրկում է ընդհանուր, անօրգանական և օրգանական քիմիայի բաժինները:  Դրա ստեղծման համար հիմք է ծառայել հեղինակի կողմից գրված և 2000թ. հրատարակված ձեռնարկը:
 Ըստ պրոֆեսոր Երիցյանի, քիմիայի ժամանակակից ծրագրին համապատասխան վերամշակված և լրացված են նորագույն փոփոխությունները,  պահանջները: Նյութը շարադրվել է փոփոխելով որոշ թեմաների հաջորդականությունը, որի շնորհիվ առավել դյուրին և հիմնավոր կդառնա ուսուցանվող թեման՝ բացառելով մեխանիկական յուրացումը: Նախորդ թեման յուրացնելուց հետո սովորողը կկարողանա կառուցել հաջորդ՝ նոր թեմայի պատճառա-հետևանքային, իմաստային կապը:
Ձեռնարկի տեսական հարցերի համապատասխան բաժիններում լուսաբանված քիմիական պրոցեսների խորը վերլուծությունը ամրագրված է վարժությունների և խնդիրների լուծումներով:
Յուրաքանչյուր թեմայի վերջում առաջադրված են հանձնարարություններ, ամփոփիչ հարցեր, վարժություններ և խնդիրներ ինքնուրույն աշխատանքի համար:
 
 
 
Նոյյան տապան   -   Նոր գրքեր
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 10714 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար