Թուրքիան վերացրել է մուտքի արտոնագրերը Շենգենյան երկրների համար


Թուրքիան վերացրել է մուտքի արտոնագրերը Շենգենյան երկրների համար

  • 03-05-2016 14:46:12   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքիայում ուժի մեջ է մտել Շենգենյան գոտու երկրների համար մուտքի արտոնագրերի սահմանափակումների վերաբերյալ օրենքը: 
korrespondent.net-ի փոխանցմամբ`այդ մասին տեղեկացնում է Resmi Gazete պաշտոնական կառավարական տեղեկատուն: 
Կառավարության որոշման տեքստում նշվում է, որ այդ օրենքն ուժի մեջ կմտնի Եվրամիության կողմից Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի չեղարկման պահից: 
 
Ակնկալվում է, որ մայիսի 4-ին Եվրահնաձնաժողովը կքննարկի Թուրքիայի հետ մուտքի արտոնագրերի ազատականցաման հետ կապված բանակցությունների առաջընթացի վերաբերյալ վերջնական արդյունքները: Վերջինի  հաստատման դեպքում փաստացի պետք է նախապատրաստական գործընթաց սկսվի, որի արդյունքում հունիսի 30-ին Թուրքիայի քաղաքացիների համար Շենգենյան վիզաները կվերացվեն: 
Ըստ ԶԼՄ-ների` Եվրահանձնաժողովը պատրաստ է սատարել Թուրքիայի համար մուտքի արտոնագրերի վերացման որոշումը: Տվյալ որոշումը պետք է դառնա Թուրքիայի և ԵՄ-ի միջև միգրացիոն ճգնաժամի լուծման գործարքի մի մասը, որը սրվել էր նախորդ տարվա վերջին: 
Ի պատասխան մուտքի արտոնագրերի վերացման` թուրքական իշխանությունները հետ կընդունեն ԵՄ տարածք ներթափանցած միգրանտների մի մասին և համապատասխան քայլեր ձեռնարկել ներգաղթյալների հոսքը դադարեցնելու ուղղությամբ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն