ԻՊ-ը վախկոտության մեղադրանքով կենդանի թաղել է 30-ից ավելի զինյալների


ԻՊ-ը վախկոտության մեղադրանքով կենդանի թաղել է 30-ից ավելի զինյալների

  • 11-05-2016 17:47:18   | Իրաք  |  Հասարակություն

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը մահապատժի է ենթարկել իր 30-ից ավելի ջիհադիստներին դասալքության և զինված քրդական խմբավորումների հետ բախումից խոսափելու համար: Interfax.ru-ի փոխանցմամբ` տեղի աղբյուրների վկայակոչմամբ` 35-45 ԻՊ զինյալներ կենդանի թաղվել են վախկոտության համար:
 
Անանուն աղբյուրի հստակեցմամբ` ԻՊ զինյալները իրաքյան կառավարական ուժերի հետ բախումից խուսափել են Բաշիր գյուղում` Քիրքուկ իրաքյան քաղաքի հարավում: Որպես արդյունք` հաջողվել է հետ վերադարձնել Բաշիրը: 
Ինչպես նշվում է, սա առաջին դեպքն է, երբ ԻՊ-ը կենդանի թաղում է իր զինվորներին` չնայած որ նախկինում ևս արձանագրվել են մահապատժի ենթարկման դեպքեր մարտերից խուսափելու համար: Այսպես, փետրվարի 28-ին Մոսոիլում տեղակայված ռազմական բազայում ԻՊ 35 զինյալներ մեղադրվել էին դավադրության մեջ և գնդակահարվել, իսկ մայիսի 2 իսլամիստներ ևս գնդակահարվել էին դավադրության մեղադրանքով: Երկու օր անց տասնյակ զինյալներ սպանվել էին Ալ- Հադար բնակավայրում: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն