«Բաքու-Սուփսա» էներգետիկ միջանցքը հիմք է դարձել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության համար».Վրաստանի վարչապետ


«Բաքու-Սուփսա» էներգետիկ միջանցքը հիմք է դարձել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության համար».Վրաստանի վարչապետ

  • 16-05-2016 18:45:25   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանի Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի տարածած տեղեկության համաձայն` մայիսի 16-ի դրությամբ արդեն 13 քաղաքական միավորում-կուսակցություն պաշտոնապես ցանկություն է հայտնել մասնակցել ընթացիկ տարվա հոկտեմբերի 8-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
 
Մայիսի 16-ին Թբիլիսիում հանդիպում է կայացել Վրաստանի նախագահի և Բաքու-Սուփսա նավթախողովակի շինարարության 20-ամյակի կապակցությամբ Վրաստան ժամանած Ադրբեջանի վարչապետի միջև: «Հանդիպումն անցկացվել է ընդարձակ ձևաչափով: Կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների խորացման հարցեր: Գիորգի Մարգվելաշվիլին և Ռասուլզադեն խոսել են արևելա-արևմտյան էներգետիկ միջանցքի մասին և նշել են, որ 20 տարի առաջ ստորագրված միջանցքի շինարարության մասին համաձայնագիրն աջակցել է երկու երկրների զարգացմանը», -ասված է Վրաստանի նախագահի վարչության տարածած հայտարարությունում:
«Բաքու-Սուփսա» էներգետիկ միջանցքը հիմք է դարձել երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության համար», -հայտարարել է Վրաստանի վարչապետը իր ադրբեջանցի գոծընկերոջ հետ հանդիպման ժամանակ: «Կողմերը քննարկել են ինտենսիվ առաջխաղացումը, որը վերջին ժամանակներս նկատվում է համագործակցության տարբեր բնագավառներում: Համագործակցության աճող պոտենցյալ է նշվել առևտրատնտեսության, էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում: Կողմերը քննարկել են հստակ նախագծեր, որոնք Վրաստանը և Ադրբեջանն իրականացնում են միասին: Խոսել են էներգետիկ և տարանցիկ նախագծերի իրականացման հարցում երկու երկրների նշանակության մասին: Վրաստանի վարչապետի վարչությունում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերության նախագահը», -ասված է Վրաստանի վարչապետի վարչության տարածած հայտարարությունում:
«Մայիսի 15-ին Վրաստանի Պաշտպանության նախարարը հանդիպում է անցկացրել իր ադրբեջանցի գործընկերոջ հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների պաշտպանության բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև խոսել են ռազմական ուսումնական ծրագրերի փոխանակման մասին: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր: Ադրբեջանցի նախարարը շահագրգռվածություն է հայտնել համագործակցել Վրաստանի հետ կիբեռանվտանգության բնագավառում: Վրաստանի Պաշտպանության նախարարն առաջարկել է ադրբեջանական կողմին օգտվել այն ռեսուրսներից, որոնք ստացել է Վրաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շրջանակներում` ուսումնական կենտրոն (JTEC) և պաշտպանության դպրոց (DIB): Վրաստանի Պաշտպանության նախարարը հրավիրել է ադրբեջանցի գործընկերոջը մասնակցել պաշտպանության և անվտանգության հարցերով վեհաժողովի աշխատանքին, որը տեղի կունենա Վրաստանում մայիսի 24-25-ը, ինչպես նաև հրավիրել է ներկա գտնվելու Վրաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներին», -ասված է Վրաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը