Բակո Սահակյանը այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը


Բակո Սահակյանը այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը

  • 17-05-2016 16:40:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 17-ին այցելել է Պաշտպանության բանակի զորավարժարաններից մեկը, հանդիպել Արցախի ազատամարտիկների միության անդամներից կազմված գումարտակներից մեկի անձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային եւ ծառայության ընթացքին:
Երկրի ղեկավարը ողջունել է այս նախաձեռնությունը` կարեւորելով ազատամարտիկների մասնակցությունը հայրենիքի պաշտպանության գործին:
 
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, ԼՂՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն