Nokia-ն կվերականգնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը


Nokia-ն կվերականգնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը

  • 19-05-2016 18:34:06   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Nokia ընկերությունը պաշտոնապես հայտարարել է բջջային սարքավորումների շուկա վերադառնալու մասին: korrespondent.net-ի փոխանցմամբ` դրան կնպաստի նորաստեղծ ֆիննական HDM Global Oy ընկերությունը, որը հանդիսանում է Nokia ապրանքանիշի ներքո սմարթֆոնների և պլանշետների արտադրության լիցենզիայի սեփականատերը:  
 
Հայտնի է, որ Microsoft ընկերությունը նշյալ բրենդի ներքո բջջային սարքավորումների արտադրության լիցենզիան փոխանցել էր ֆիննական ընկերությանը: 
«Nokia Technologies-ը Nokia ապրանքանիշի ներքո բջջայիններ և սմարթֆոններ արտադրելու ամբողջ աշխարհում բացառիկ լիցենզիան նորաստեղծ ֆիննական HMD Global Oy ընկերությանը»,- ասված է ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ: 
Նշյալ պայմանավորվածությունների գործողության ժամկետը կազմում է տասը տարի: 
HMD Global Oy-ն Foxconn գործարանի հետ զբաղվելու են Nokia սմարթֆոնների և պլանշետների արտադրությամբ, որոնք աշխատելու են Android բջջային հարթակում: 
Գործարքի վերջնական ավարտը լինելու է այս տարվա երկրորդ կեսին: 
Ընդհանուր առմամբ` ֆիննական ընկերությունը մտադիր է Nоkia ապրանքանիշի համար ներդնել 500 մլն դոլար:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play