Բան Կի Մունը կոչ է արել միջոցներ ձեռք առնել 2030-ին փախստականների թիվը կրճատելու համար


Բան Կի Մունը կոչ է արել միջոցներ ձեռք առնել 2030-ին փախստականների թիվը կրճատելու համար

  • 23-05-2016 14:51:09   |   |  Հասարակություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կոչ է արել միջազգային հանրությանը միջոցներ ձեռք առնել 2030 թվականին երկու անգամով փախստականների թիվը կրճատելու համար: gazeta.ru-ի փոխանցմամբ` այդ մասին նա հայտարարել է Ստամբուլում կայացած Առաջին համաշխարհային հումանիտար գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողության ժամանակ: 
 
«Մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի ստեղծենք այլ ապագա: Ես կոչ եմ անում Ձեզ ջանքեր գործադրեք 2030 թվականին տեղահանված մարդկանց թիվը կրճատելու և փախստականների խնդրին երկարատև լուծումներ տալու համար»,- հայտարարել է նա: 
Ավելի վաղ, հումանիտար խնդիրների շուրջ Համաշխարհային գագաթնաժողովից առաջ Բան Կի Մունը նշել էր, որ 60 մլն մարդ գտնվում է փախստականի կարգավիճակում բռնության և դրա հետևանքների պատճառով, ինչպես նաև 225 մլն-ը լքել է իր երկիրն ավելի լավ վայր գտնելու համար: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play