ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնաբերել է 1.63մլն. դրամի չափով խախտումներ


ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտնաբերել է 1.63մլն. դրամի չափով խախտումներ

  • 24-05-2016 18:44:16   | Հայաստան  |  Կազմակերպություններ

    
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 16-20.05.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 1.63մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել 869.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս  
  
 Մասնավորապես` 
 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
      Շիրակի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 5.6 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
       Տավուշի  տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի ծառահատման գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է  100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 629.51 հազ.դր. ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Հողերի պահպանության ոլորտ     
     Արագածոտնի տարածքային բաժնի հայտնաբերած խախտումների համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:  
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ  
         Կոտայքի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:     
     Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:     
  Հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի և ընդերքի բնապահպանական վերահսկողության  բաժնի շրջայցերի ընթացքում  հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու  համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:    
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   
     Արմավիրի և Վայոց ձորի տարածքային բաժինների կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազարական դրամի  վարչական տուգանքի  որոշում:
    Լոռու տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 210.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում:
     Արարատի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 3 որոշում:  
     Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 160.0 հազ.դր. ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում: 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
  Երևանի  տարածքային բաժնի շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 72.0 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 Արարատի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 500.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 162.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 Ապօրինի որսի իրականացման համար  
     Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում, իսկ  բաժնի և <<Սևան  ԱՊ>> ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում  առգրավվել է 14.0կգ /50հատ/ <<սիգ>> տեսակի  տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է  <<Գավառի մանկատուն>> ՊՈԱԿ:
     Երևանի տարածքային բաժինի  կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավվել է 21.0կգ /51 հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է <<Զատիկ>> երեխաների աջակցության կենտրոն:
 
Ընդհանուր առմամբ շաբաթվա ընթացքում  առգրավվել է 35կգ /101 հատ/  <<սիգ>> տեսակի ձուկ:
 
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1,14մլն.դրամ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play