Յաիր Օրոն. «Ժխտելով Հայոց ցեղասպանությունը` Իսրայելը<br /> դավաճանում է Հոլոքոստի զոհերի հիշատակը»<br />


Յաիր Օրոն. «Ժխտելով Հայոց ցեղասպանությունը` Իսրայելը
դավաճանում է Հոլոքոստի զոհերի հիշատակը»

  • 21-04-2010 18:38:00   | Ֆրանսիա  |  Հասարակություն
ՓԱՐԻԶ, 21 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ժխտելով Հայոց ցեղասպանությունը` Իսրայելը դավաճանում է Հոլոքոստի զոհերի հիշատակը. Փարիզում անցկացվող «Հայաստան-Թուրքիա. ինչպես կարգավորել հարաբերությունները» գիտաժողովում ելույթ ունենալով` ասել է իսրայելցի պրոֆեսոր Յաիր Օրոնը: Ըստ նրա, Իսրայելը երկակի չափորոշիչներով է առաջնորդվում. մի կողմից` պայքարում է Հոլոքոստի ժխտման դեմ, մյուս կողմից` ոչ միայն հերքում է Հայոց ցեղասպանությունը, այլեւ իր ավանդն է բերում այդ պատմական փաստի ժխտման գործին: «Ապագայում դա վնաս կհասցնի հենց Հոլոքոստի ճանաչմանը»,- համարում է պրոֆեսորը: «Յուրաքանչյուր ոք կհամաձայնի, որ Իսրայելն իրավունք չունի առեւտրի առարկա դարձնել Հոլոքոստը: Ավելին, նա իրավունք չունի ոչ մի պարագայում նույնը անել մեկ այլ երկրի նկատմամբ: Իսկ Իսրայելը իրեն հենց այդպես է պահում Հայոց ցեղասպանության հարցում»,- ասել է Օրոնը` անդրադառնալով նաեւ 2007, 2008, 2009 թվականներին Կնեսետում Ցեղասպանության թեմայով քննարկումներին: Դրանք բոլորը ձախողվել են, եւ պրոֆեսորի կարծիքով` նույնը սպասվում է նաեւ այս տարի,- տեղեկացնում է «Երկիրը»:
Նոյյան տապան  -   Հասարակություն