Աֆղանստանում մեկ օրում ոչնչացվել է շուրջ 100 գրոհային


Աֆղանստանում մեկ օրում ոչնչացվել է շուրջ 100 գրոհային

  • 02-06-2016 14:30:23   | Աֆղանստան  |  Միջազգային

Նախորդ գիշեր Աֆղանստանի ազգային բանակը ոչնչացրել է հակակառավարական խմբերի 99 զինյալների, այդ թվում երկու դաշտային հրամանատար: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունից: 
 
Գերատեսչության տվյալներով` երկրի ինը նահանգներում վիրավորվել են ևս 60 զինյալներ, իսկ մարտերում զոհվել են 16 աֆղան զինծառայող: 
Ավելի վաղ, չորեքշաբթի ազգային բանակի պաշտոնական ներկայացուցիչը Ֆարյաբեում Ռեզա Ռեզային տեղի ԶԼՄ-ներին հաղորդել է, որ նախորդ օրերի ընթացքում կառավարական զորքերի և «Թալիբան» ծայրահեղական շարժման զինյալների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում տարածաշրջանում սպանվել է 24 գրոհային, իսկ 14-ը ստացել են մարմնական վնասվածքներ: 
Նրա խոսքերով` զոհվածների թվում է  թալիբների կողմից նշանակված «կոմսության» ղեկավարի տեղակալ Գորմաչ մուլլա Շեր Աքան: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play