Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Աբխազիայի վարչապետի հետ


Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը հանդիպել է Աբխազիայի վարչապետի հետ

  • 02-06-2016 16:14:10   | Աբխազիա  |  Քաղաքական

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աբխազիայում ConIFA-ի հովանու ներքո անց է կացվում ֆուտբոլի աշխարհի 2016թվականի առաջնությունը: Մրցաշարում առաջին անգամ իր մասնակցությունն է ունենում Արևմտյան Հայաստանի ֆուտբոլի հավաքականը:
 
Թիմի հետ Աբխազիա է ժամանել նաև Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը՝ հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են Ազգային Խորհրդի ղեկավար Արմեն Տեր-Սարգսյանը և կառավարության մշտական հանձնաժողովի, համշենահայության «Համշենուհի» կանաց միջազգային միավորման ղեկավար Սաիդա Օհանյանը:
Այցի ընթացքում հանդիպում է կայացել պաշտոնական պատվիրակության անդամների և Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիայի միջև: Աբխազիական կողմից հանդիպմանը ներկա են գտնվել նաև Աբխազիայի հանրապետության նախագահի օգնական Սարգիս Գասպարյանը և Աբխազիայի հայերի միության ղեկավար, Աբխազիայի ազգային հերոս Գալուստ Տրապիզոնյանը: Հանդիպման ընթացքում Աբխիազիայի վարչապետը պատմել է անկախության տարիների ընթացքում երկրի ձեռքբերումների, կառավարության ուշադրության մասին, որը ցուցաբերվում է այդ երկրում բնակվող բոլոր ազգություններին: Միկվաբիան հատուկ նշել է հայկական դպրոցների ֆինանսավորումը: Բարձր է գնահատվել նաև հայ համայնքի դերը պատերազմի ժամանակ Աբխազիայի պաշտպանության գործում: Վարչապետը հպարտությամբ նշել է նաև երկրում ապրող յոթ հայ ազգային հերոսների մասին: Արթուր Միկվաբիան նաև մանրամասնել է ֆուտբոլի առաջնության կազմակերպման գործընթացը:
Պատասխան խոսքում Արևմտյան Հայաստանի նախագահ Արմենակ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Աբխազիայի վարչապետին ֆուտբոլի հավաքականի համար կազմակերպված ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ Աբխազիան կատարել է լուրջ աշխատանք առաջնության կազմակերպման և անց կացման հարցում: Արմենակ Աբրահամյանի խոսքով` մրցաշարը միջազգային բարձր կարգ է ունեցել պաշտոնական բացման արարողությունից մինչև ֆուտբոլային հանդիպումների սպասարկումը: Ըստ նախպագահի առաջնության բացումը փաստում է այն մասին, որ Աբխազիան և աբխազները ճիշտ են ընկալել իրենց դերն առաջնության ընթացքում, որը համախմբել է տարբեր ազգությունների մարդկանց հանուն խաղաղության և սպորտի:
Արմենակ Աբրահամյանը նաև հայտնել է իր բարեմաղթանքները բոլոր մասնակիցներին եւ ֆուտբոլային թիմերին. «Մեր նպատակն է երկրորդ անգամ խաղալ Աբխազիայի ընտրանու հետ (այսինքն, հանդիպում եզրափակիչում – հ.գ.): Մենք շահագրգռված ենք փորձելու մեր ուժերն աբխազ ֆուտբոլիստների հետ: Մենք երկար ժամանակ է քայլեր ենք ձեռնարկում բարելավելու հարաբերությունները Աբխազիայի հետ և այժմ հնարավորություն է ընձեռնվել սկսել այս գործընթացը սպորտի, մասնավորապես ֆուտբոլի շնորհիվ», - ասել է նա հավելելով. «Մենք հավատում ենք, որ առաջնությունը կամրապնդի խաղաղություն»: Բացի այդ, պատմական համառոտ էքսկուրս է կատարվել Արևմտյան Հայաստանի պատմության վերաբերյալ:
Խորհրդարանի նախագահ Արմեն Տեր-Սարգսյանը խոսել է Արեւմտյան Հայաստանում պետական կառույցների ձևավորուման մասին, այդ թվում 2013 թվականին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին, որին մասնակցել է շուրջ 18 հազար ընտրող` 41 երկրներից: 64 ընտրված պատգամավորների թվում են եղել նաև Աբխազիայի Հանրապետության ներկայացուցիչներ:
Համշենահայերի «Համշենուհի» միջազգային կանանց ասոցիացիայի ղեկավար Սաիդա Օհանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է միության գործունեությունը, իսկ Աբխազիայի նախագահի օգնական Սարգիս Գասպարյանը և հայերի միության նախագահ Գալուստ Տրապիզոնյանը խոսել են հայ համայնքի կյանքին առընչվող թեմաների և աբխազական իշխանությունների միջեւ հարաբերությունների մասին:
Հանդիպումը տեղի է ունեցել ջերմ, բարեկամական մթնոլորտում: Վերջում մասնակիցները փոխանակվել են երկու երկրների պետական խորհրդանիշներով՝ Աբխազիայի եւ Արևմտյան Հայաստանի Հանրապետությունների դրոշներով: Վարչապետ Արթուր Միկվաբիան ներկայացրեց գեղեցիկ պատկերազարդ հրատարակություն «Քրիստոնեական Աբխազիա» վերնագրով, իսկ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահ Արմենակ Աբրահամյանը, իր հերթին, ներկայացրել է հատուկ խմբագրությունը երկրի պատմության և  իրավունքների մասին:
Երկկողմ ցանկություն է հայտնվել հետագա համագործակցության համար և հաջողություն է մաղթվել մարզիկներին առաջնության ժամանակ:
Նշենք որ, հունիսի 2-ին, ժամը 20.00-ին, տեղի է կունենա ConIFA հովանու ներքո անցկացվող ֆուտբոի աշխարհի աջնության քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումը, որտեղ Արևմտյան Հայաստանի հավաքականն իր ուժերը կչափի Փենջաբի ընտրանու հետ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական