Սիներջին միացել է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրին


Սիներջին միացել է «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրին

  • 06-06-2016 13:25:03   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սիներջի ընկերությունը միացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  կողմից նախաձեռնած «Մեկ  ընկերություն՝ մեկ  դպրոց» կրթական ծրագրին և սկսել իր համագործակցությունը Ա. Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի հետ: 
 
«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագրի շրջանակում Սիներջին հիմնել է «Պատանի ջավիստ» խմբակ ֆիզմաթ դպրոցի 9-11-րդ դասարանցիների համար, որը կգործի սեպտեմբեր ամսից:
 
Սիներջի ընկերության աշխատակիցները արդեն հանդիպել են  աշակերտների հետ՝ ներկայացնելով Ջավա տեխնոլոգիայի և, առհասարակ, ՏՏ ոլորտում աշխատելու առավելություններն ու հեռանկարները: Սիներջի ընկերությունը ոգևորությամբ հայտնում է, որ «Պատանի ջավիստ» խմբակին միացել են շուրջ 30 ֆիզմաթցիներ:  Սիներջի ընկերության փորձառու մասնագետները խմբակի աշակերտներին կօգնեն ծրագրավորման լեզվի կողմնորոշման և ընտրության հարցում: 
 
Սիներջի ընկերության դպրոցների հետ համագործակցությունը լինելու է շարունակական՝ հետագայում ընդգրկելով նաև հեռավոր շրջանների և արցախյան դպրոցներ:  
 
Հիշեցնենք,  որ ԻՏՁՄ-ի և ՏՏ ըներությունների կողմից իրականացվող «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը նպատակ ունի համագործակցության եզրեր ստեղծել հայկական ՏՏ ընկերությունների և դպրոցների հետ, բարձրացնել ոլորտի հետաքրքրությունը դպրոցականների շրջանում։ Ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական ոլորտի ընկերությունները պարբերաբար այցելում են դպրոցներ, սեմինարներ անցկացնում, ինչպես նաև հյուրընկալում դպրոցականներին, նրանց համար բացահայտում բարձր տեխնոլոգիական ոլորտը։
 
«Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը գործում է 2015 թ-ից: Ծրագրին արդեն միացել են Արփինեթ, Բարվա, Դինամիկա, Արանեա, Նաիրի համընկերություն, Մոնիտիս, Ինստիգեյթ Դիզայն, Հրազդան համընկերություն,  Ինստիգեյթ Ռոբոտիքս, Երևակ Տեխնոլոգիա, Էքսերգիա, Ինստիգեյթ ՈւԿ հիմնադրամ, Լևիաթան, Յուքոմ, Նեյշնլ Ինսթրումենթս, Մակադամիան, Ինստիգեյթ Մոբայլ, Պրոքսիմուս, Նյու Պասկալ, Ագնիան, ԲիոԱրտ, ՎՕԼՕ, ՎԵԲ, Ֆայմթեք, BitlisMen, SFL, XNTrends, Mersoft, Lynx և Սիներջի ընկերությունները:
 
Օգտագործվող հաշթագ՝ #1Company_1School | #UITE
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play