Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանում անցկացվեց նաև Մանկության Աշխարհ EXPO 2016-ը


Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ Երևանում անցկացվեց նաև Մանկության Աշխարհ EXPO 2016-ը

  • 08-06-2016 14:56:50   | Հայաստան  |  Կազմակերպություններ



 Ավելի քան 50 հայաստանյան ընկերություններ հունիսի 4-6-ը  Yerevan EXPO  ցուցահանդեսային համալիրում  ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ  EXPO  2016-ի այցելուներին ծանոթացրեցին փոքրիկներին ուղղված բոլոր ապրանքների ու ծառայությունների հետ:  Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված 10-րդ հոբելյանական միջազգային մասնագիտացված ցուցահանդեսում ներկայացված էր  միայն փոքրիկների համար նախատեսված հագուստ, կոշիկ, խաղալիքներ, գրասենյակային և դպրոցական պարագաներ, քաղցրավենիք, պաղպաղակ, զարգացնող և ուսուցանող խաղեր, կրթօջախներ, ուսումնական ձեռնարկներ և գրքեր, բժշկություն երեխաների համար, ատրակցիոններ և այլն:
 
ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀ  EXPO-ն այն բացառիկ ցուցահանդեսներից է, որի ընթացքում այցելուները պարզապես չեն ծանոթանում ապրանքների և ծառայությունների հետ, այլ ականատես են լինում հետաքրքիր և ուրախ միջոցառումների` հենց մանուկների մասնակցությամբ: 
Ցուցահանդեսի փոքրիկ այցելուներին ուրախացնելու և զվարճացնելու համար համերգային ծրագրով հանդես եկավ «Գլորիա» պարային համույթը, իսկ ծաղրածուն  ու տաղավարներով շրջող մուլտհերոսներն իսկական տոն մատուցեցին այցելուներին:      
Եռօրյա ցուցահանդեսին մասնակցում էին հրատարակչություններ, զարգացման կենտրոններ և մանկատներ. վերջիններս ներկայացրեցին երեխաների ձեռքի աշխատանքները: 
Նշենք, որ LOGOS EXPO Center -ն առաջին մասնավոր ցուցահանդեսային ընկերությունն է Հայաստանում, որը գործում է 1999 թվականից և առաջատար է համարվում արդյունաբերական, տեղական և միջազգային ցուցահանդեսների ու կոնգրեսների կազմակերպման գործում։
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Տեսանյութը և լուսանկարները` «Նոյյան Տապան»-ի  
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play