Սոմալիում իսլամիստները լրտեսության համար մահապատժի են ենթարկել չորս մարդու


Սոմալիում իսլամիստները լրտեսության համար մահապատժի են ենթարկել չորս մարդու

  • 11-06-2016 17:35:36   | ՀԱՀ  |  Հասարակություն

Սոմալական «Աշ Շաբաբ» իսլամիստական խմբավորումը հայտարարել է լրտեսության համար մահապատժի ենթարկված երեք և  մեկ իսլամիստին գլխատելու մասին: korrespondent.net-ի փոխանցմամբ` իսլամական դատարանն ավելի վաղ նրանց մեղավոր էր ճանաչել Քենիայի և ԱՄՆ-ի օգտին լրտեսություն կատարելու մեջ:
 
Տեղեկացվում է, որ հրապարակայնորեն կատարված մահապատժին մասնակցել են Բայ և Բակոլ շրջանների բնակիչները: 
«Աշ Շաբաբ» ռադիոյի հաղորդմամբ` գլխատվածը Մուհամեդ Ադեն Նուրն է, որին մեղադրել են ամերիկացիներին օգնելու համար խմբավորման առաջնորդներից մեկին հետևելու և սպանելու հարցում, իսկ գնդակահարվածներից մեկը խմբավորման կարծիքով, փորձել է ամերիկացիներին օգնել «Աշ Շաբաբ»-ի մեկ այլ առաջնորդի` Ադնան Գարարի, սպանությունը կազմակերպելու  հարցում:  Վերջինս համարվում էր Նայրոբիում առևտրի կենտրոնի վրա իրականացված հարձակման կազմակերպիչը, որի արդյունքում սպանվել էին տասնյակից ավելի մարդիկ:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play