Իսրայելը խստացնում է ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումները


Իսրայելը խստացնում է ահաբեկչության դեմ պայքարի միջոցառումները

  • 13-06-2016 11:46:23   | Իսրայել  |  Հասարակություն

Իսրայելի իշխանությունները ծրագրում են խստացնել միջոցառումներն ահաբեկչության դեմ պայքարում: korrespondent.net-ի փոխանցմամբ` Երուսաղեմում նման քայլի դիմել են Թել Ավիվում հունիսի 8-ին կատարված ահաբեկչությունից հետո: 
 
Յաթա պաղեստինյան գյուղի բնակիչները` Մուհամեդը և Հալիդ Մահամրեն զինված լինելով հրաձիգերով և դանակներով կրակ են բացել երկրի
Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարությունից ոչ հեռու տեղակայված «Սարոնա» առևտրի և զվարճանքի կենտրոնի այցելուների ուղղությամբ: 
Հարձակման արդյունքում զոհվել է չորս իսրայելացի, ևս 16-ը հոսպիտալացվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով: 
«Մենք ոչ ոքի խորհուրդ չենք տալիս փորձել մեր համբերությունը»,- հայտարարել է պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն ահաբեկչության վայրում` հավելելով, որ իսրայելական պետության դեմ ահաբեկչական գործունեության հետ ուղիղակի կամ անուղղակի կապ ունեցողներն արժանի պատիժ կկրեն: 
Թել Ավիվում կատարված ահաբեկչությունից մի քանի ժամ հետո իսրայելական բանակն ամբողջությամբ շրջափակել է Յաթա բնակավայրը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play