Կլիմայական ռիսկերի միասնական կառավարումը գլոբալ օրակարգի առաջնահերթություն


Կլիմայական ռիսկերի միասնական կառավարումը գլոբալ օրակարգի առաջնահերթություն

  • 13-06-2016 14:37:20   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Երևան, 13 հունիսի, 2016թ. - Գլոբալ կլիմայական ռիսկերի միասնական կառավարմանն առնչվող հարցեր կքննարկվեն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ կազմակերպած եռօրյա սեմինար խորհրդակցությանը: 
 
Շվեդիայի կառավարության աջակցությամբ ֆինանսավորվող և ՄԱԶԾ Ճգնաժամերի կանխման և վերականգնման գրասենյակի կողմից իրականացվող «Կլիմայական ռիսկերի միասնական կառավարում» ծրագիրը նախատեսված է 2013-2016թթ-երի համար: Ծրագրի առաջին փուլն իրականացվում է վեց երկրներում` Հայաստանում, Հոնդուրասում, Ինդոնեզիայում, Քենիայում, Նեպալում և Ուգանդայում, որի նպատակն է օգնել այդ երկրներին կլիմայի ռիսկերի մասին տեղեկացվածության միջոցով ամրապնդել իրենց կարողությունները` դիմակայելու կլիմայի փոփոխության և դրա հետևանքով առաջացող բնական վտանգներին:
Արդյունքների գլոբալ փոխանակմանը նվիրված այս սեմինարը հնարավորություն կընձեռի համախմբել բոլոր վեց մասնակից երկրներում ձեռք բերված արդյունքներն ու լավագույն փորձը և կիսել դրանք մյուսների հետ՝ միջամտությունների արդյունավետությունը գլոբալ մակարդակով բարելավելու նպատակով: 
Միջոցառմանը քննարկվելու են նաև այդ արդյունքների վերարտադրելիության հարցերը, և կլիմայական ու աղետների աճող ռիսկերին դիմակայելու նպատակով՝ դրանք կապվելու են ավելի լայն՝ գլոբալ գործընկերային նախաձեռնությունների և աջակցության ցանցերի հետ: Այս առումով, մասնակիցները կքննարկեն ՄԱԶԾ-ի կողմից առաջարկվող  միասնական գործիքակազմը, որը պետք է նպաստի աղետների ռիսկերի նվազեցման և կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրերը Զարգացման օրակարգի մեջ ընդգրկելուն, ինչպես նաև երկրների կողմից ծրագրի երկրորդ փուլին  և նոր գլոբալ գործընկերության <<5-10 -50>>  նախաձեռնությանը նախապատրաստվելուն: 
Սեմինարի շրջանակներում կկազմակերպվի նաև այց Վայոց Ձորի մարզ՝ ծանոթանալու ծրագրի շրջանակներում իրականացվող կլիմայի նկատմամբ դիմակայուն գյուղական համայնքներ ցուցադրական ծրագրին:  
 
***
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով ավելի քան 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Հազարամյակի զարգացման նպատակներին:
Հավելյալ տեղեկատվության համար դիմել`
 
Հովհաննես Սառաջյանին
ՄԱԶԾ հասարակայնության հետ կապերի համակարգող
հեռ: (+374 60) 530000 (128)  
բջջ: (+374 91) 420122
էլ. փոստ: hovhannes.sarajyan@undp.org
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play