ԶԼՄ-ները հայտնել են ԻՊ առաջնորդի ոչնչացման մասին


ԶԼՄ-ները հայտնել են ԻՊ առաջնորդի ոչնչացման մասին

  • 14-06-2016 18:53:34   | Սիրիա  |  Հասարակություն

Սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմաբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է The Daily Mirror-ը:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` ալ Բաղդադին ոչնչացվել է սիրիական Ռաքքա շրջանում ավիահարվածների արդյունքում, որոնք ահաբեկիչների դիրքերին հասցնում է միջազգային կոալիցիան ԱՄՆ-ի ղեկավարությամբ: 
Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ` ալ Բաղդադիին սպանել են իրաքյան Մսուլում: 
Իրաքյան ուժայինների կողմից անհայտ ներկայացուցիչը հայտարարել է, որ ԻՊ ղեկավարին հարվածել են Կերբելու ուղևորվելու ճանապարհին օդից, որտեղ պետք է տեղի ունենար խմբավորման առաջնորդների հանդիպումը: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play