Բելոռուսում հաջողությամբ նոր ռազմական հրթիռ է փորձարկվել


Բելոռուսում հաջողությամբ նոր ռազմական հրթիռ է փորձարկվել

  • 16-06-2016 16:43:40   | Բելոռուս  |  Միջազգային

Բելոռուսում հաջողությամբ նոր ռազմական հրթիռ է փորձարկվել: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում վարչապետ Անդրեյ Կոբյակովի և Ազգային բանկի ղեկավար Պավել Կալաուրայի հետ ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում: 
 
«Ես մի քիչ ուշացա: Մեզ մոտ այսօր ուրախ օր է անվտանգության և պաշտպանության տեսանկյունից: Մեր զինվորականներն աղքատիկ գումարներով կարողացել են մշակել և փորձարկել արդեն Բելոռուսում ստեղծված հրթիռները: Իրականացվել է հրթիռային համակարգի գործարկում»,- ասել է Լուկաշենկոն` հավելելով, որ փորձարկումները շատ հաջող են անցել: 
Նախագահ Լուկաշենկոն հանձնարարել է վարչապետին քննարկել պետական պարգևների հարցը, որոնցով պետք է պարգևատրվեն բոլոր այն անձիք, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հրթիռային համակարգի ստեղծման գործում: 
«Առանց որևէ սահմանափակումների պետք է պարգևատրվեն բոլոր նրանք, ովքեր արժանի են: Սա մեծ ձեռքբերում է»,- ընդգծել է նա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային