«Թալիշցին այսօր անորաշության մեջ է». Ռոզա Խաչատրյան (Տեսագրություն)
18-06-2016 12:00:00 | Հայաստան | Մամուլի սրահ
Հունիսի 18-ին ժամը 12.00–ին «Նոյյան Տապան» Լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ ասուլիս՝ թալիշցիների մասնակցությամբ։
Թեման՝ «Թալիշն ու թալիշցին այսօր և 24 տարի առաջ (1992թ. հունիսի 16). գյուղի դերը և պաշտպանությունը. տեղահանված բնակչության ճակատագիրը. Գյուղին և բնակչությանը աջակցելու հնարավոր միջոցները»։
Բանախոսներն են՝
Մելիտա Խալափյան – «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ. Երևանի մենեջմենթի համալսարանի ռեկտոր տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Միքայել Ապրեսյան - «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար. Պահեստազորի փոխգնդապետ
Էդուարդ Պոլատով - «Թալիշ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ. ՀՀ և ԼՂՀ հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ. ՀՀ հանրային խորհրդի անդամ
Ռոզա Խաչատրյան – Թալիշ գյուղի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
Ասուլիսին «Թալիշ» հիմնադրամը հանդես կգա նաև «Թալիշ» գումարտակի կազմավորման նախաձեռնությամբ։
Կոչ՝ «Թալիշ» գումարտակի կազմավորման
ԼՂՀ Մարտակերտի Թալիշ գյուղի սահմանները ամրացնելու և դրանք անառիկ դարձնելու նպատակով որպես «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար կոչ եմ անում բոլոր թալիշցիներին, իմ մարտական ընկերներին և բոլոր նրանց՝ ում համար թանկ է Թալիշի ճակատագիրը միանալ մեզ և կազմավորել Թալիշ գումարտակ՝ ՀՀ ՊՆ-ի հովնու ներքո։
Գումարտակի կազմավորման նպատակն է՝ պաշտպանել Թալիշի սահմանային գոտիները և անհրաժեշտության դեպքում մասնակցել Թալիշում ծավալված մարտական գործողություններին։
Ցանկացողները անդամագրման համար անձնագրերով և զինգրքույկներով կարող են հունիսի 13-ից ժամը 17.00-20.00-ն ներկայանալ «Նոյյան Տապան» լրատվական գործակալություն (Իսահակյան 28. 3-րդ հարկ)։
Հարցերի դեպքում դիմել 094-47-34-31 հեռախոսահամարով
Միքայել Ապրեսյանին - «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Թալիշի» մարտական ջոկատի հրամանատար.