«Լոքալզ» հավելվածն արդեն հասանելի է


«Լոքալզ» հավելվածն արդեն հասանելի է

  • 22-06-2016 12:56:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հիմնադրվելով 2015 թվականի՝ Localz-ը արդեն հաղթել է մի շարք մրցույթներում։
 
Հաղթող է ճանաչվել ՍԹԵՓ՝ «Գաղափարից մինչ շուկա» մրցույթում։ Եղել է Eurasia
Mobile Challenge մրցույթի Հայաստանյան փուլի 3 հաղթողներից մեկը։ Ինչպես նաև
հաղթել է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից կազմակերպված
 
 
 
2016 թ. հունիսի 22-ից Լոքալզ բջջային հավելվածն արդեն պաշտոնապես հասանելի է iOS,
Android և Windows օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար՝ Play
Store-ում, App Store-ում և Microsoft Store-ում:
«Լոքալզ»-ը զբոսաշրջիկների համար ստեղծված յուրահատուկ հարթակ է, որտեղ նրանք
կարող են ընտրել իրենց նախընտրելի տուրը և ուղիղ կապ հաստատելով պրոֆեսիոնալ
զբոսավարների հետ՝ գնային առաջարկներ ստանալ նրանցից առավելագույնը 30 րոպեի
ընթացքում:
«Լոքալզ» վեբ-հարթակը կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է հաջողություններ
գրանցել և գրավել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների ուշադրությունը:
«Այսօր միլիոնավոր մարդիկ համացանց են մտնում հեռախոսով, ուստի հավելվածների շուկա
դուրս գալը կարևորագույն քայլերից է Լոքալզի համար, որն արդեն իրականություն է»,-նշում
է ընկերության համահիմնադիր պարոն Արտավազդ Սոխիկյանը:
Լինելով առաջինը Հայաստանում՝ Լոքալզ համակարգի բջջային հավելվածը
զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու ևս մեկ հնարավարություն է: «Հավելվածը
բացառիկ առավելություն է այցելուների համար՝ առավելագույնս հարմար և շահավետ
կազմակերպել իրենց հանգիստը Հայաստանում՝ անմիջապես տեղում ընտրելով նախընտրած
տուրը և էքսկուրսավարին» - նշում է ընկերության համահիմնադիր Լիլիթ Ղուկասյանը:
Հարգանքով`
 
Ռուզան Սաֆարյան
Լոքալզ Հանրային Կապերի Պատասխանատու
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play