Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետները


Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ժամկետները

  • 01-07-2016 17:03:37   | Ռուսաստան  |  Միջազգային

Եվրոպական միությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների ժամկետները մինչև 2017 թվականի հունվարի 31-ը: korrespondent.net-ի փոխանցմամբ` այդ մասին ասվում է ԵՄ պաշտոնական հայտարարության մեջ:
Եվրոպական խորհուրդը հիշեցնում է, որ սահմանափակող միջոցառումները վերաբերում են ֆինանսական, էներգետիկ և անվտանգության ոլորտներին, ինչպես նաև երկու անգամյա օգտագործման ապրանքներին: 
 
Պատժամիջոցների երկարաձգման որոշումը բացատրվում է նրանով, որ Ուկրաինայի հարցով մինսկյան համաձայնագրերը ամբողջությամբ չեն իրականցվել մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը: 
Առաջին անգամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ Եվրամիությունը կիրառել է 2014 թվականին Ղրիմի միացումից և Ուկրաինայի արևելքում սկսված կոնֆլիկտից հետո: 
Նշենք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աստճանական չեղարկման առաջարկով ավելի վաղ հանդես էին եկել Գերմանիան և Ավստրիան, որոնք ևս պատժամիջոցները կապում են մինսկյան համաձայնագրերի իրականացման հետ: 
Ռուսաստանում Մինսկ-2-ի հետ կապված պատժամիջոցներն անհիմն են համարում, քանի որ Մոսկվայի պնդմամբ` այն չի հանդիսանում արևելյան Ուկրաինայի հակամարտության կողմ: 
Իսկ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացմանը կողմ են Իտալիան և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներ: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային