Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի գիտնականները հիշողություններից ազատվելու միջոց են գտել


Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի գիտնականները հիշողություններից ազատվելու միջոց են գտել

  • 01-07-2016 18:00:00   | Գերմանիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի Լյովենի կաթոլիկ համալսարանի եւ Գերմանիայի Լայբնիցի ինստիտուտի հետազոտողները կարողացել են մկների մոտ ոչնչացնել ասոցիատիվ հիշողությունները՝ գլխուղեղում ճնշելով մեկ գենի ակտիվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Biological Psychiatry հանդեսը: Նյարդակենսաբանները նեյրոպլաստին գենը փոխել են այն կերպ, որ այն կարելի Է «միացնել» ժամանակի որոշակի պահերի: Նեյրոպլաստինը չափազանց կարեւոր Է ուղեղի աշխատանքի համար: Մասնավորապես, եթե մարդու մոտ այդ գենն ինչ- որ պատճառներով նվազեցնում Է իր ակտիվությունը, ապա դա կարող Է հանգեցնել մտավոր ունակությունների թուլացման եւ շիզոֆրենիայի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play