Բաղդադում հնչած պայթյունների արդյունքում զոհերի թիվը գերազանցել է 130-ը
03-07-2016 18:04:58 | Իրաք | Հասարակություն
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում հնչած պայթյունների արդյունքում զոհվածների թիվը հասել է 136-ի:
interfax.ru-ի փոխանցմամբ, տեղի իշխանությունների տվյալներով կենտրոնական Քարադա շրջանում հնչած պայթյունը խլել է 131 մարդու կյանք, որոնց թվում նաեւ երեխաներ են եղել: 200-ից ավելի մարդ էլ ստացել են մարմնական վնասվածքներ, եւս 16-ը տուժել են մայրաքաղաքի արեւելյան շրջանում կատարված պայթյունի արդյունքում, որը հնչել է առաջին պայթյունից մի քանի ժամ հետո:
Քաղաքի կենտրոնում կատարված պայթյունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: