ՀՀ արտգործնախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)


ՀՀ արտգործնախարարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին (տեսանյութ)

  • 04-07-2016 18:30:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Հուլիսի 4-ին նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
 
Զրուցակիցներն անդրադարձան ՀԱՊԿ-ում հայաստանյան նախագահության առաջնահերթությունների կատարման ընթացքին։
 
ՀՀ արտգործնախարարն ընդգծեց, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը և հետևողական ջանքերին՝ կառույցի անդամների միջև փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան գոհունակությամբ արձանագրեց ՀԱՊԿ-ում հայկական նախագահության կողմից իրականացվող ծավալուն աշխատանքը՝ իր աջակցությունը հայտնելով դրա իրականացմանը:
 
Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը շարունակելու է նախաձեռնողական և ակտիվ լինել ՀԱՊԿ-ում՝ փորձելով՝ իր նպաստը բերել կառույցն առավել արդյունավետ դարձնելու գործին: Այս առումով կողմերը կարևորեցին անդամ երկրների կողմից կառույցին անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացումը:
 
Զրուցակիցները քննարկեցին կազմակերպության օրակարգային հարցեր, անդրադարձան միջազգային կազմակերպություններում ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությանը և արտաքին քաղաքականության համադրմանը, ինչպես նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին:
 
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ՀԱՊԿ-ի և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության շուրջ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն