Քադիրովը կոչ է արել Էրդողանին հետ հանձնել Չեչնիայից փախած և թուրքական տարածքում թաքնվող ահաբեկիչներին


Քադիրովը կոչ է արել Էրդողանին հետ հանձնել Չեչնիայից փախած և թուրքական տարածքում թաքնվող ահաբեկիչներին

  • 05-07-2016 14:24:47   | Ռուսաստան  |  Հասարակություն

Չեչնիայի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռամզան Քադիրովը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանին`կոչ անելով հետ տալ Չեչնիայից փախած և թուրքական տարածքում թաքնվող ահաբեկիչներին: tass.ru-ի փոխանցմամբ` նա նաև հայտարարել է, որ եթե ստամբուլյան օդնավակայանում կատարված ահաբեկչության հետ առնչություն ունի Ահմեդ Չատաևը, ապա նրա գործողությունների համար պատասխանատվությունը պետք է կրեն Արևմուտքի, Վրաստանի և այլ երկրների հատուկ ծառայությունները: 
 
«Ես ուրախ եմ, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները վերադառնում են նորմալ հունի: Ես ևս մեկ անգամ խնդրելու եմ Թուրքիայի նախագահին որոշում կայացնել ահաբեկիչների հետ վերադարձման մասին»,- գրել է Ռ. Քադիրովն Instagram-ի իր էջում: 
Նա ընդգծել է, որ բազմիցս խնդրել է թուրքական ղեկավարությանը հետ հանձնել ահաբեկիչներին` տալով նրանց կոնկրետ անուներն ու ագանունները. «Եթե թուրքական իշխանություններին անհրաժեշտ են ահաբեկիչների տվյալները, ապա ես դրանք նորից կթվարկեմ` Տարհան Գազիև, Ահմադ Ումարով, Ահմադ Պատաև, Շիրվանի Բասաև, Մահրան Սաիդով, Ռիզվան և Ուսամա Յակուբովներ, Ասլանբեկ Վադալով, Մովսար Չատաև, Հադի Ալասհանով, Ռուստամ Նուրաբաև և Մոլվադի Ուդուգով: Ես Անկարայում անձամբ եմ զգուշացրել վերոնշյալ մարդկանց կողմից հնարավոր սպառնալիքի մասին, իսկ ինձ վստահեցրեցին, որ որոշում է կայացվելու նրանց հետ հանձնման մասին, սակայն ոչ մի կոնկրետ գործողություն այդպես էլ չհաջորդեց»,- գրել է Քադիրովը: 
Վերջինս, մեկնաբանելով Ահմեդ Չատաևի կապը ստամբուլյան օդանավակայանի պայթյունի հետ կապված, ընդգծել է, որ վերոնշյալ անձը Ռուսաստանից հեռացել է որպես սովորական ավազակ: «Նրան աճեցրել և ահաբեկիչ են դարձրել Ավստրիայում, Վրաստանում և Թուրքիայում»: 
Փորձելով վատաբանել Ռուսաստանին` արևմտյան, վրացական և այլ հատուկ ծառայությունները սնուցել են Չատաևին, և եթե նա կապ ունի սամբուլյան ահաբեկչության հետ, ապա նրանք պետք է պատասխանատվությունը կրեն և չնայեն Չեչնիայի կողմը»,- ընդգծել է նա: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play