Սուխումիում անցկացվող ցույցերի կազմակերպիչները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել


Սուխումիում անցկացվող ցույցերի կազմակերպիչները կարող են վարչական պատասխանատվության ենթարկվել

  • 06-07-2016 13:30:52   | Աբխազիա  |  Հասարակություն

Սուխումիի դատախազությունը չի բացառում հուլիսի 5-ի ցույցի կազմակերպիչներին վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: tass.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսեյ Լոմիան: 
Վերջինիս խոսքերով` չարտոնված ցույցերին հաջորդել զանգվածային անկարգություններ, իսկ այդ առիթով դատախազությունը որոշում կկայացնի մինչև օրվա վերջին: 
 
Աբխազիայի գլխավոր դատախազը հստակեցրել է, որ Սուխումիի հիվանդանոց են տեղափոխվել 16 ոստիկաններ` կյանքին վտանգ չներկայացնող տարբեր  վնասվածքներով: 
«Ամենայն հավանականությամբ նրանք շուտով դուրս կգրվեն»,- ասել է նա` հավելելով, որ ոստիկանները բժշկական օգնություն ստանալու համար չեն դիմել: Գլխավոր դատախազը նաև հաղորդել է, որ ֆիլարմոնիայի տարածքում ընդդիմության ցույցը, որն ինքնաբերաբար  տեղափոխվել է Ներքին գործերի նախարարության շենքի առջև, արտոնված չի եղել: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play