Եվրոպացիները վախենում են կորցնել իրենց աշխատատեղերը միգրանտների պատճառով.Հարցում


Եվրոպացիները վախենում են կորցնել իրենց աշխատատեղերը միգրանտների պատճառով.Հարցում

  • 12-07-2016 12:57:01   | Հայաստան  |  Միջազգային

  Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի հարցված բնակիչների մեծամասնությունը նշում է`ներգաղթը հանգեցնում է նրան, որ իրենց երկրների քաղաքացիները կորցնում են աշխատատեղերը։
 
Sputnik.Կարծիք հարցման տվյալներով` Ֆրանսիայի հարցված բնակիչների 50 տոկոսը,Մեծ Բրիտանիայի բնակիչների 47 տոկոսը և Գերմանիայի բնակիչների 36 տոկոսը կարծում է` ներգաղթը հանգեցնում էնրան, որ իրենց երկրների քաղաքացիները կորցնում են իրենց աշխատատեղերը։ Տվյալները ստացվել են հարցմանարդյունքում, որն անցկացրել են Ifop հայտնի ֆրանսիական հետազոտական ընկերությունը և Populus բրիտանականընկերությունը Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի պատվերով։
Պատասխանելով «համաձա՞յն եք արդյոք այն պնդման հետ, որ ներգաղթը հանգեցնում է բնակիչների աշխատատեղերիկորսի` հօգուտ միգրանտների» հարցին` Մեծ Բրիտանիայի բնակիչների 24 տոկոսը չի կարողացել պատասխանել։ Այսհարցում իրազեկված են եղել Ֆրանսիայի և Գերմանիայի բնակիչները. ֆրանսիացիների բնակիչների ընդամենը 5 տոկոսըև գերմանացիների 6 տոկոսն է ընտրել «չգիտեմ» պատասխանը։
Մեծ Բրիտանիայում հարցախույզն անցկացրել է բրիտանական Populus հետազոտական ընկերությունը 2016թ-ի ապրիլի15-21-ը։ Ֆրանսիայում և Գերմանիայում հարցախույզն անցկացրել է Ֆրանսիայի հնագույն ընկերություններից մեկը` IFop-ը, 2016թ.-ի ապրիլի 14-18-ը։ Հարցմանը մասնակցել է 3042 մարդ, որոնցից 989-ը` Գերմանիայից, 1008-ը`Ֆրանսիայից, 1045-ը` Մեծ Բրիտանիայից։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակությանվայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահությանհավանականության դեպքում:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play