Հայկական ակումբներն ընդդեմ Թբիլիսիի Դինամոյի


Հայկական ակումբներն ընդդեմ Թբիլիսիի Դինամոյի

  • 12-07-2016 17:16:34   | Հայաստան  |  Սպորտ

Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում այսօր «Ալաշկերտը» Թբիլիսիի Բորիս Պայչաձեի անվան մարզադաշտում ուժերը կչափի Վրաստանի չեմպիոն «Դինամոյի» հետ:
 
Եվրագավաթների մրցաշարերում հայկական ակումբների եւ Թբիլիսիի «Դինամոյի» ճանապարհները 2-րդ անգամ են հատվում:
 
Առաջին ծանոթությունը տեղի է ունեցել 10 տարի առաջ Ինտերտոտոյի գավաթի մրցաշարում: Հայաստանը ներկայացրած «Կիլիկիան» չկարողացավ լրջորեն մրցակցել դինամոյականների հետ՝ երկու հանդիպումներն էլ տանուլ տալով խոշոր հաշվով՝ 1:5, 0:3:
 
Եվրագավաթների մրցաշարերում հայկական ակումբները մինչ օրս հանդիպել են վրացական 7 թիմերի հետ: Ընդ որում առաջին անգամ հայ-վրացական ֆուտբոլային դիմակայությունը տեղի է ունենալու Չեմպիոնների լիգայի մրցաշարում, այն էլ որակավորման 2-րդ փուլում:
 
Ցավոք, հայ-վրացական ֆուտբոլային դիմակայությունում զգալի առավելության են հասել մրցակից թիմերը: Վրացական թիմերի հետ անցկացրած 14 հանդիպումներից միայն 3-ում են հաղթել հայկական թիմերը, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, 9-ում հաղթել են վրացական ակումբները: Խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը եւս մրցակցի օգտին է՝ 12-29:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play