Նոր մոլորակ՝ Արեգակնային համակարգում


Նոր մոլորակ՝ Արեգակնային համակարգում

  • 12-07-2016 17:30:45   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ԱՄՆ Հավայի նահանգում գտնվող Մաունա-Կեա աստղադիտարանում արվող դիտարկումների ընթացքում աստղագետներն Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող նոր գաճաճ մոլորակ են հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով Միջազգային աստղագիտական միության տարածած հաղորդագրությանը։

 

Նշվում է, որ Արեգակի շուրջ պտտվող 2015 RR245 կոչվող երկնային մարմինն ունի մոտ 350 կիլոմետր շառավիղ, իսկ դրա մակերեսն ամենայն հավանականությամբ կազմված է սառած ազոտից, ջրից, ածխածնի օքսիդից և այդ քիմիական տարրի ավելի բարդ միացություններից։

 

Գիտնականների գնահատականով՝ մոլորակի արտաքին շերտերի ջերմաստիճանը հասնում է մինչև -220°C, ինչը դրա մակերևույթին թույլ է տալիս անփոփոխ վիճակում մնալ։

 

tert.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play