Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ՝ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում


Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ՝ «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում

  • 13-07-2016 13:20:51   | Հայաստան  |  Մշակույթ

Հայկական գյուղի տեղահանությունից հետո ծննդավայրում մնացած միակ հայ բնակչի մասին լիամետրաժ խաղարկային ֆիլմը ստեղծվել է Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» պատմվածքի հիման վրա: Այն իրական պատմություն է, գրվել է 1995 թվականին, տպագրվել է ԼՂՀ-ում, այնուհետև Լոս Անջելեսում: 
 
Այս մասին հուլիսի 13-ին  լրագրողների հետ հանդիպմանը  տեղեկացրեց ֆիլմի սցենարիստը հավելելով, որ «Ես գրեցի պատմվածքը եւ համառոտ պատմեցի  ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, , որից հետո  ռեժիսորը համաձայնվեց  ս   ֆիլմ նկարահանել, բայց այնպես ներկայացնել, որ ծննդավայր կորցնելը ոչ միայն հայի ցավն է, այլ համամարդկային ցավ է, այսինքն ազգային խնդիրը բարձրացրնել  համամարդկային մակարդակի վրա: Շեշտը դրվել է հոգեբանականի հենքի վրա՝ քիչ խոսք, քիչ բառեր, ավելի շատ հերոսների խաղ, աչքեր, դիմախաղ և այդպես լցնել այդ լռություն»,- ասաց պատմվածքի հեղինակը:
 
ԱՆդրադառանալով ֆիլմին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը նշեց, որ շատ կարեւոր էր աղջկան փրկելը. «Պատերազմ, մարդիկ եզրագծում են, բայց փորձում են մարդ մնալ:  Աղջկան փրկելը կարևոր է, որ վաղը կյանքը շարունակվի»:
 
   Ջ. Ավետիսյանը տեղեկացրեց, որ  «Վերջին բնակիչը» ֆիլմը ստեղծվել է միջազգային համագործակցության արդյունքում՝ 5 երկրների համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում մասնակցություն են ունեցել դերասաններ Իրանից, Լիտվայից, Հունաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և Հայաստանից։
 Հարցին հեշտ էր արդյոք  օտարազգի դերասաններին խաղալ  իրենց ստանձնած դերերը,  ռեժիսորը  նշեց, որ  բոլորի հետ 
 
Ջիվան Ավետիսանն ասաց, որ ֆիլում տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին խաղում և նրանք որոշում ընդունեցին խաղալ ֆիլմում  օբյեկտիվ ընկալման  արդյունքում. «Երկար աշխատել ենք դերասանների հետ, որպեսզի նրանք ընկալեն մեզ: Սանդրա Դաուկսայտե Պետրուլենը նախքան  ֆիլմում նկարահանվելը, եղել է Արցախում, շփվել հասարակ մարդկանց հետ: Ես տվել եմ նրան հայկական մամուլի արձագանքը, նաև ադրբեջանական արձագանքը ղարաբաղյան դեպքերին»:
 
« Նոյյան Տապան »-ի թղթակցի հարցին ՝արդյո՞ք  ֆիլմի մեսիջը  գտավ իր հասցեատիրոջը, եւ արդյոք ռեժիսորը  կցանկանա Արցախյան քառօրյա պատերազմի մասին ֆիլմ նկարահանել  Ջ. Ավետիսյանն ասաց. «Անկեղծ խոստովանում եմ, որ եթե ֆիլմի ասելիքն այդքան զորեղ չլիներ, չէր կարող ստանալ այդքան երկրից աջակցություն, ի զորու չէինք լինի հավաքվել ֆիլմի բյուջեն, այսքան դերասաններ տարբեր երկրներից»: Նա նշեց նաեւ, որ  թեեւ բարդ գործընթաց է ֆիլմ  նկարահանելը , առավել բարդ է այն իրականացնել Հայաստանում, բայց հնարավոր է , որ մի քանի  տարի անց  արցախյան քառօրյա պատերազմի մասին եւս ֆիլմ  նկարահանվի:
 
 Ռեժիսորի խոսքերով  «Վերջին բնակիչը» ֆիլմը Հայաստանից դուրս մասսայական ցուցադրություն տեղի չի ունեցել, բայց, ըստ ռեժիսորի, արդեն շատ մասնագետներ, ովքեր ծանոթացել էին միայն սցենարին, դիտել ֆիլմը միայն մոնտաժված տարբերակում , վստահորեն ասել են, որ ֆիլմն իր ասելիքը կարող է հասցնել աշխարհին:
 
Նշենք, որ  «Վերջին բնակիչը» ֆիլմը պատմում է  Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով տարհանված հայկական գյուղում  մնացած Աբգարի մասին, ով միայնակ է մնում թշնամու աստիճանաբար նեղացող օղակի մեջ: Նա սպասում է իր աղջկան, որը տեսել է, թե ինչպես է կատաղած ամբոխը սպանում ամուսնուն, և հոգեկան խանգարումով հոսպիտալացվել: Իբրահիմ անունով մի ադրբեջանցի խոստանում է գտնել ու վերադարձնել Աբգարի աղջկան՝ փոխարենը նրան առաջարկելով աշխատել մզկիթի շինարարության վրա: Մի քանի օր անց Իբրահիմը Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում է Յուրգա անունով աղջկան և վերադարձնում Աբգարին
 
 
Տեղեկացնեք, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում: Ֆիլմի պրեմիերան կայացել է նախօրեին հենց երևանյան փառատոնի շրջանակում:
 
 
Մերի Հունանյան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play