Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը կմասնակցեն<br /> Հայաստանի 8 մարզիկներ<br />


Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը կմասնակցեն
Հայաստանի 8 մարզիկներ

  • 02-04-2010 18:18:00   | Բելոռուս  |  Սպորտ
ՄԻՆՍԿ, 2 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բելառուսում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց 89-րդ եւ կանանց 23-րդ առաջնություններին կմասնակցեն 30 երկրների 350 մարզիկներ: Հայաստանից տղամարդկանց առաջնությունում հանդես կգան 6, իսկ կանանց առաջնությունում` 2 ծանրամարտիկներ: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: Մրցումները կմեկնարկեն ապրիլի 5-ին: Մինչ այդ` ապրիլի 2-4-ին, Մինսկում կկայանա Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի կոնգրեսը: Հայաստանի տղամարդկանց հավաքականից 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը մրցահարթակ կելնի ապրիլի 5-ին, 77 կգ քաշային կարգում Տիգրան Գ. Մարտիրոսյանը` ապրիլի 8-ին, 85 կգ քաշային կարգում Գեւորիկ Պողոսյանը եւ Արա Խաչատրյանը` ապրիլի 9-ին, 105 կգ քաշային կարգում Արթուր Բաբայանը եւ գերծանր քաշային կարգում Ռուբեն Ալեքսանյանը` ապրիլի 11-ին: Կանանց հավաքականից 69 կգ քաշային կարգում Մելինե Դալուզյանը մրցահարթակ կելնի ապրիլի 7-ին, 75 կգ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը` ապրիլի 10-ին:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play