Հուլիսի 15-ին կայանալու է Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրություն


Հուլիսի 15-ին կայանալու է Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրություն

  • 14-07-2016 17:05:01   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հուլիսի 15-ին, ժամը 10:00-16:00-ը, ԵՊՀ 7-րդ մասնաշենքի 6-րդ հարկում (Ռոմանո-գերմանական ֆակուլտետ) տեղի կունենա Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի ցուցադրությունը, որին մասնակցում են 16 աշխատանքներ: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպությունը հայտարարել էին Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ, որի նպատակն էր հավաքագրել Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի տարբեր առաջարկներ, հետաքրքիր նորարարական գաղափարներ ու մոտեցումներ:
Ինժեներական քաղաքը բարձր տեխնոլոգիաների ոլորտի բեկումնային զարգացման ծրագիր է, պետական մասնավոր համագործակցություն՝ ուղղված Հայաստանը տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն, հազվագյուտ լուծումների և արտադրանքի դարբնոց դարձնելուն: Քաղաքը նախատեսվում է որպես ինժեներական ռեսուրս կենտրոն՝ օժանդակելու և՛ գործող ինժեներական կազմակերպություններին մեծացնելու արտադրության ծավալները, և՛ ստեղծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր կազմակերպություններ: Հայեցակարգերի մրցույթին հնարավորություն ունեին մասնակցելու ֆիզիկական անձինք՝ ուսանողներ, անհատ ճարտարապետներ և խմբեր, ինչպես նաև իրավաբանական անձինք` ճարտարապետական նախագծման կազմակերպություներ:
Լավագույն 3 աշխատանքները ներկայացնող թիմերին/անհատներին կշնորհվեն հետևյալ մրցանակները. 
Առաջին տեղ՝ 900.000 ՀՀ դրամ
Երկրորդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ
Երրորդ տեղ՝ 350.000 ՀՀ դրամ
Արդյունքների մասին տեղեկատվությունը կներկայացվի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Նշենք, որ մրցույթն իրականացվում է Հայաստանի ճարտարապետների միության աջակցությամբ: 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play