«Սասնա ծռերին» զինված ապստամության դրդել են ՀՀ իշխանությունները. փորձագետ (տեսանյութ)


«Սասնա ծռերին» զինված ապստամության դրդել են ՀՀ իշխանությունները. փորձագետ (տեսանյութ)

  • 18-07-2016 13:27:46   | Հայաստան  |  Հասարակություն



«Սովետական միության մնացորդի կարգավիճակով ներկայիս պետական իշխանություններն, անմեղ մարդկանց գլխին սարքելով ու ահաբեկիչ ներկայացնելով, լցնում են բանտերը, բնականաբար նման իրավիճակում էապես մեծանում է զինված ապստամբության վտանգը»,- նշում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը` անդրադառնալով օրերս «Սասնա ծռեր» ջոկատի և Հիմնադիր խորհրդարանի անդամների կողմից Էրեբունիում տեղակայված Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի շենքի գրավմանը և ներսում գտնվող ոստիկաններին պատանդ պահելուն:  
 
Ըստ նրա` ՀՀ իշխանությունները, պարբերաբար Ժիրայր Սեֆիլյանի անունը հոլովելով ու վերջինիս նկատմամբ հետապնդողական քաղաքականություն վարելով, փորձում են իրենց ուժը ցույց տալ` այդպիսով հրահրելով մարդկանց զինված ապստամբության:
«Ճանաչելով  հայաստանյան բանտերում ներկայումս գտնվող քաղբանտարկյալներից շատերին, որոնք նախկին ազատամարտիկներ են, այդ թվում նաև Ժիրայր Սեֆիլյանին, պետք է հարցնեմ, թե ինչ է արել այս մարդը, բացի իր հայրենի եզերքը պաշտպանելուց և հայրենիքին իր կյանքը տալուց. Չեմ հասկանում, թե ինչու են ընկել այս մարդու հետևից, անգամ Հայաստանում իր ընտանիքով ապրելու իրավունք չեն տալիս»,- ասաց Ս. Հացպանյանը` ընդգծելով, որ ամոթալի է սահմանային այսպիսի լարվածության պայմաններում չգործած հանցանքի համար ազատամարտիկներին պահել քրեակատարողական հիմնարկներում: 
Նրա խոսքերով` մարդիկ ամեն տարբերակ փորձում են Հայաստանում դրական տեղաշարժ և ժողովրդավարական առաջընթաց ապահովելու համար, սակայն երբ հանդիպում են «պատ»-ի` ի դեմս ՀՀ իշխանությունների, մնում է միակ ճանապարհը, այն է` քանդել այդ «պատ»-ը, իսկ թե ինչպես դա կարվի, որոշում են նույն այդ մարդիկ: 
Ս. Հացպանյանի փոխանցմամբ` ինքը չի ընդունում նաև «կոկորդիլոսի արցունքներ» թափող այն բոլոր հասարակական-քաղաքական գործիչներին, ովքեր մեղադրում են «Սասնա ծռեր» ջոկատի վերոնշյալ գործողությունները, քանի որ ստեղծված իրավիճակի միակ մեղավորները Հայաստանի պետական իշխանություններն են ու նրանց կողմից վարվող անհանդուրժելի քաղաքականությունը: 
Դատապարտելով Լեռնայի Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հնարավոր լուծումը ժողովրդից թաքցնելու իշխանությունների քաղաքականությունը` փորձագետը ընդգծեց, որ այժմ Հայաստանի վերնախավի և հասարակության միջև խոր անջրպետ է առաջացել, որը պետք է վերացնեն հենց իրենք` պետական իշխանությունները` սեփական ժողովրդին մասնակից դարձնելով կարևորագույն հարցերի քննարկմանն ու լուծմանը:   
«Այս ամբողջը ձեռնտու է միայն Սերժ Սարգսյանին, ով հիմա թամբել է իր ձիու վրա և հոխորտում է, թե տեսնում եք այս ահաբեկիչները երկրի ներսում հայ են սպանում»,- ասաց նա` հավելելով, որ դատապարտելի է նաև ՀՀ Զինված ուժերի և ոստիկանության գործողությունները, քանի որ Հայաստանը դարձրել են ոստիկանապետություն: 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play