«Եթե ՌԴ-ն խառնվի, ապա ապստամբությունը կվերածվի ազգային-ազատագրական պայքարի»


«Եթե ՌԴ-ն խառնվի, ապա ապստամբությունը կվերածվի ազգային-ազատագրական պայքարի»

  • 25-07-2016 18:35:35   | Հայաստան  |  Հարցազրույցներ

ՀՀ  ոստիկանության պարեկապահակային գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներն արդեն 40 ժամ է ինչ զրկված են սննդից, բուժօգնությունից, էլեկտրականությունից եւ 10 ժամից ավելի է հեռախոսակապից: «Հիմնադիր խորհրդարան»-ն էլ այսօր հայտարարություն է տարածել, որ Արտաշատ քաղաքից Երեւան ուղեւորվող ուղղաթիռ է նկատվել: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ Armtimes.com-ը զրուցել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հրաչիկ Միզոյանի հետ:
 
-Պարոն Միրզոյան, այսօր հայտարարվեց, որ Արտաշատ քաղաքից դեպի Երեւան ընթացող ուղղաթիռ է նկատվել, իսկ դրանից առաջ հայտարարվեց, որ «Սասնա ծռերին» չեզոքացնելու համար ռուսական «Ալֆա» հատուկ ջոկատն է Երեւան եկել: Ռուսական հետքը որքանո՞վ եք տեսնում խմբավորմանը չեզոքացնելու գործում:
 
-Առաջինը, ես կարծում եմ, որ եթե դա այդպես չէ, ցանկալի է, որ իշխանությունը հանդես գա հերքումով: Երկրորդը՝ ես գտնում եմ, որ եթե Ռուսաստանը փորձի միջամտել Հայաստանի ներքին գործերին, մասնավորապես, տեխնիկական եւ զինօգնություն ցույց տա ապստամբների դեմ օգտագործելու համար, ապա կկատարվի մի էտապային հարց: Ապստամբությունը կվերածվի ազգային-ազատագրական պայքարի:
 
Իմ ականջին լուր է հասել, իբրեւ թե /բայց սա ճշտել է պետք/, Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ «Ալֆա»-ն կազմված է չեչեններից: Ես գտնում եմ, որ այս լուրերը կամ պետք է հերքվեն կամ պետք է հաստատվեն: Մենք ունենք իշխանություն, որ նման դեպքերում պետք է հանդես գա հայտարարությամբ: Եթե հանդես չի գալիս, թող իշխանությունը հստակ հասկանա, որ դրանով ապստամբությունը վերածվելու  է ազգային-ազատագրական պայքարի եւ ես կարծում եմ, որ հաստատվելու դեպքում կլինի համապատասխան հայտարարություն, կոչ երկիրը պաշտպանելու, բայց սա ավելորդ էսկալացիա է, սա հոգեբանական խնդիր է, իշխանությունները պետք է շուտափույթ հերքեն այդ տեղեկատվությունը:
 
-Այսօր հայտարավեց, որ ժամը 20:00-ին պետք է անհնազանդության գործողություններ լինեն խորենացի փողոցում, եթե չլուծվեն խմբավորման սննդի, բուժօգնության եւ այլ հարցերը:
 
-Եթե դուք նկատի ունեք «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդին», ապա նրանք հայտարարություն չեն տարածել: Թե ինչ է առաջարկվելու հանրահավաքի ընթացքում հանրահավաքի մասնակիցները կտեղեկանան, ես ուղղակի օգտվելով առիթից կոչ եմ անում ժողովրդին՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերել, սա բոլորին վերաբերող խնդիր է, բոլորիս խնդիրն է, եւ համաժողովրդական ուժերով պետք է թույլ չտանք արյունահեղություն:
 
-Իշխանությունները խմբավորման անդամներին զրկել են սննդից, հոսանքից, բուժօգնությունից: Այս իրավիճակը դեպի ո՞ւր է տանում:
 
-Բանակցությունների արգելափակում եւ այս արգելափակման նախաձեռնողներն, ակնհայտորեն, իշխանություններն են, որոնց գործողության հետեւանքն է ձեր ասած սահմանափակումներ, բայց մյուս՝ կողմից սա ցույց է տալիս իշխանությունենրի հակամարդկային կերպարանքը: Եթե ինչ-որ հանցանք է գործել մարդը եւ դատապարտվել է ցմահ բանտարկության, միեւնույնն է այդ մարդուն ոչ թե ապրելու կենսական պայմաններից են զրկում, այլ սահմանափակում են որոշ իրավունքները: Իշխանությունը դրանով ցույց է տալիս, որ իրենք հրաժարվում են բանակցություններից, իսկ մյուս կողմից ցույց է տալիս իր ոչ հումանիստական կեցվածքը: «Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը» լիազորեց մարդկանց Կարմիր խաչի հետ բանակցություններ վարել , եւ կենսապահովումը խնդրեցին ապահովել Կարմիր խաչի միջոցով, եթե մեր պետությունը հրաժարվում է իր քաղաքացիներից, ապա դիմել ենք Կարմիր խաչին: Եկեք արդյունքի սպասենք:
 
-Պարոն Միրզոյան, դու ճանաչում եք խմբավորման անդամներից մեծ մասին: Հիմա նրանք հայտնվել են փակուղային իրավիճակում, նման իրավիճակում իրենք ինչի՞ են ընդունակ:
 
-Ես ճանաչում եմ այդ մարդկանց, ազնվագույն մարդիկ են, ուղղակի խիզախ, վճռական մարդիկ են: Թույլ տվեք չհամաձայնել ձեր խոսքի այն մասի հետ, որ սա փակուղային իրավիճակ է: Փակուղային իրավիճակ չկա, կա առաջարկ, որը լուծում պետք է ստանա: Կա հազար ելք այս իրավիճակում, եթե կողմերն իրար չեն զիջում, նշանակում է ստեղծվել է ուժերի հավասարակշռում եւ ի վերջո ժողովրդական ճնշմամբ մի ուժը կհաղթի մյուսին, բայց ինչպես մենք տեսնում ենք՝ ժողովրդի համար Սերժ Սարգսյանի կողմնակիցների տված որակումներն անընկալելի են: Ուրեմն, լուծումներ կան բազմաթիվ եւ այդ լուծումներն իմ կարծիքով լինելու են ուղղակի, սա դեռ քննարկված խնդիր չի, բայց ժամանակացույց պետք է մշակել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը հեռանում, որովհետեւ խնդիր կա երկիրը կոլապսի չվերածել: Եթե մարդիկ հուսահատ են եւ ելք չեն տեսնում, խնդրեմ՝ եկեք հանրահավաքների եւ ձեզ կասեն, թե որն է ելքը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play