Շփման գծում հակառակորդը օգտագործել է հետախուզական անօդաչու թռչող սարքեր. ԼՂՀ ՊՆ


Շփման գծում հակառակորդը օգտագործել է հետախուզական անօդաչու թռչող սարքեր. ԼՂՀ ՊՆ

  • 27-07-2016 11:30:35   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 14 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 100 կրակոց:
 
Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, շփման գծի հարավային ուղղությամբ արձանագրվել են նաև հակառակորդի հետախուզական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:
 
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ jՊաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ուշադիր հետևել են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և համապատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play