Առկա են անհիմն բերման ենթարկելու, բռնության գործադրման մասին հաղորդումներ. ՄԻՊ


Առկա են անհիմն բերման ենթարկելու, բռնության գործադրման մասին հաղորդումներ. ՄԻՊ

  • 30-07-2016 19:23:39   | Հայաստան  |  Քաղաքական
Ինչպես հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, վաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ: Առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ:
 
ՄԻՊ հաղորդագրության մեջ նշվում է նաեւ, որ արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է:
Նոյյան տապան  -   Քաղաքական