Մի քանի տասնյակ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք Համահայկական ազգային խորհուրդ


Մի քանի տասնյակ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք Համահայկական ազգային խորհուրդ

  • 31-07-2016 15:40:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարութոյւն է տարել, նշելով, որ մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել են ստեղծել Համահայկական ազգային խորհուրդ։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը․ « Հայրենակիցներ.1998թ,2003թ,2008թ ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու,հանրության արդարացի բողոքները ճնշելու, Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով իբր թե գաղտնի,բայց այսպես կոչված ազատամարտիկներից, բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երևան: Սա գաղտնիք չէ,այլ արդեն իսկ անցյալի ողբերգական ու դառը ճշմարտություն:

Վերջին օրերիս Արցախի ազատամարտի միությունը տվեց իր հերթական,հակապետական,ամոթալի,սակայն հօգուտ հայաստանյան անճարունակ իշխանության հայտարարությունը:

Արցախի Ազգային Ժողովի գրեթե բոլոր խմբակցությունները հետևեցին վերոնշյալ միությանը: Հայենակիցներ. այս օրերին,երբ սեղանի վրա է դրված տարածքների զիջման հարցը,արցախահայության անվտանգության հարցը,ինչպես նաև առկա փաստ է Հայաստանում բնակչության ծանր սոցիալական վիճակը, իրավունքի, օրենքի ու սահմանադրության կոպիտ ոտնահարումը, ապա մեր ազգի լավագույն տղաները դիմելով ծայրահեղ քայլի,սակայն արդարացիորեն ապստամբել են: Նրանց միացել է ողջ հայ ժողովրդի ողջամիտ,մտահօգ,արժանի մարդիք: Ցավոք իշխանությունը շարունակում է պատվանդանից չիջնել, ականջալուր չլինել, չերկխոսել ժողովրդի հետ: Փոխարեն որոշել է հատուկ պատժել ժողովրդին, ժողովրդի զավակներով, որպեսզի խարխլի մեր համար այնքան թանկ ազգային - հասարակական համերաշխությունը: Ուստի պահանջում ենք Արցախի նախագահ Բակո Սահակյանից կամ հետ վերադարձնել մեր զավակներին Երևանից Արցախ կամ անձամբ հերքել, մեզ հավաստիացնել դրա իրականության հետ չհամընկնելը: Հայրենակիցներ հայտնում ենք, որ ստեղծված ծանր ու պայթունավտանգ իրավիճակից ելնելով, մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել ու ստեղծել ենք ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ,որի նպատակն է համախմբել ողջ հայ ժողովրդին,այս վիճակից դուրս գալու, Ազատ Միասնական Հայաստան կերտելու: Խորհրդի նպատակն է միավորել բոլոր ազգային ու առողջ պետականամետ ուժերին, հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ: Խորհուրդը բաց է բոլոր կուսակցականների, շարժման անդամների, մտահոգների և ընդհանրապես բոլորի համար:Մոտ օրերըս կլինենք Երևանում»:

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play