ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ՝ անհատների և կազմակերպությունների համար


ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակ՝ անհատների և կազմակերպությունների համար

  • 05-08-2016 16:22:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունները հրավիրվում են հայտեր ներկայացնելու "Սահմանափակ կարողություններով անձանց` թվայնացման ոլորտում կարողություններով օժտելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի
Էմիր Ջաբեր ալ-Ահմադ ալ-Ջաբեր ալ-Սաբահի (UNESCO/ Emir Jaber al-Ahmad al-Jaber al-Sabah Prize for Digital Empowerment of Persons with Disabilities) " մրցանակի համար: 
 
Մրցանակի նպատակն է գնահատել ու պարգևատրել այն անհատներին և կազմակերպություններին, որոնք զգալի ներդրում են ունեցել արդյունավետ, նորարար և ներառական թվային լուծումների, ռեսուրսների և տեխնոլոգիաների միջոցով սահմանափակ կարողություններով անձանց կյանքը դյուրացնելու և հասարակության մեջ նրանց ներգրավվածությունը խթանելու գործում: Հայտեր կարող են ներկայացնել անհատներ և կազմակերպություններ: Մրցանակը շնորհվում է ոչ թե ծրագրերին, այլ անհատներին և կազմակերպություններին` իրենց իրականացրած գործունեության համար: Անհատները պետք է ներկայացնեն իրենց աշխատանքի վայրի կամ կազմակերպության հետ կապված տեղեկատվությունը: Անհատների և կազմակերպությունների համար կիրառելի են առանձին հայտաձևեր (կցվում է). կազմակերպությունների անունից ներկայացվող կամ որևէ կազմակերպությունում աշխատող անհատների հայտերի համապատասխան հատվածում անհրաժեշտ է կազմակերպության ղեկավարի համաձայնությունն ու հավաստումն առ այն, որ տվյալ կազմակերպությունից կամ դրա անունից ներկայացվում է ընդամենը մեկ հայտ: Հայտերը պետք է ներկայացված լինեն  անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով և կազմված լինեն մրցանակի կանոնադրական պահանջներին և չափորոշիչներին համաձայն, այլապես` չեն դիտարկվի: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ և հավասարապես բաժանվում է մեկ անհատի և մեկ կազմակերպության միջև: 
Հայտերը պետք է ներկայացվեն միայն Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի միջոցով, քանի որ ինքնառաջադրված հայտեր չեն ընդունվում. յուրաքանչյուր հայտին կից անհրաժեշտ է նաև ներկայացնել մրցանակի կանոնադրության 6-րդ հոդվածի 6.3 կետով սահմանված երաշխավորության նամակի նախագիծ: Հայտ ներկայացրած անհատներն ու կազմակերպությունները պետք է ունենան ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա փորձ և հստակ երևացող արդյունքներ ու ձեռքբերումներ: Ժյուրիի կողմից տրված եզրակացության հիման վրա` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը կընտրի երկու հաղթող, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի վկայագիր և 20.000 ԱՄՆ դոլար: 
Մրցանակին վերաբերող այլ մանրամասների կարելի է ծանոթանալ կից ներկայացվող նյութերից:
       Ցանկացողները պահանջվող լրացված փաստաթղթերը մինչև ս.թ. օգոստոսի 30-ը պետք է ներկայացնեն ՀՀ ԿԳՆ աշխատակազմի Արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժին (հեռ.` 010562364):
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play