Արծվաշենում զոհված Գագիկ Հաջոյան.Տեսանյութ


Արծվաշենում զոհված Գագիկ Հաջոյան.Տեսանյութ

  • 09-08-2016 11:31:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Մենք շարունակում ենք ներկայացնել եզդի ժողովրդի փառապանծ զավակներին, ովքեր պատմության կարևորագույն պահերին ցուցաբերել են արիություն և նվիրվածություն: Այս անգամ մենք կներկայացնենք Արծվաշենի պաշտպանության մասնակից Գագիկ Հաջոյանին:
 
Ծնվել է 1972 թվականի մայիսի 15-ին Ջրաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզում) եզդիական ընտանիքում։ Արցախյան պատերազմի տարիներին Գագիկ Հաջոյանը ավելի քան 500 եզդիների թվում էր, որոնք մարտի մեկնեցին հանուն իրենց հայրենիքի՝ Հայաստանի։
 1992 թվականի օգոստոսի 7-ին Գագիկ Հաջոյանը վիրավորվեց Արծվաշենի մարտերում: Մահկանացուն կնքեց օգոստոսի   9-ին պաշտպանելով Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղը։ Գագիկ Հաջոյանի աճյունը հանգչում են Եռաբլուր պանթեոնում։
2002 թվականի ՀՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
ՍԻՆՋԱՐ լրատվական կենտրոն
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն