ՀՀ ԱԻՆ պատվիրակությունն Արցախում է


ՀՀ ԱԻՆ պատվիրակությունն Արցախում է

  • 16-08-2016 16:57:29   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արմեն Երիցյանի գլխավորությամբ:
 
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են հայկական երկու հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջեւ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն