Կյանքը 18 տարով երկարացնելու միջոց է հրապարակվել


Կյանքը 18 տարով երկարացնելու միջոց է հրապարակվել

  • 17-08-2016 18:22:38   | Կանադա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 Բժիշկները Կանադայի օրինակով ուսումնասիրել են այն ազդեցությունը, որն անառողջ կենսակերպն ունենում Է հիվանդությունների զարգացման եւ կյանքի տեւողության վրա:

Այս ցուցանիշը 18 տարով հնարավոր Է երկարացնել ծխելուց հրաժարվելու եւ մարմնամարզությամբ զբաղվելու շնորհիվ: Ուսումնասիրությունը հրապարակվել Է PLOS Medicine հանդեսում. համառոտ դրա մասին տեղեկացնում Է EurekAlert! հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անառողջ ապրելակերպը, ինչպես ցույց են տվել գիտնականները, միջին հաշվով վեց տարով կրճատում Է կյանքի տեւողությունը: Դրա հետ մեկտեղ նման մահերի 26 տոկոսը կապված Է ծխելու, 24 տոկոսը՝ ֆիզիկական ակտիվության բացակայության, 12 տոկոսը՝ վատ սնվելու եւ 0,4 տոկոսը՝ ալկոհոլի օգտագործման հետ: Այդ պատճառների հետ Է կապված Կանադայում գրանցված մահացության դեպքերի կեսը: Ռիսկի գլխավոր գործոնը՝ ծխելը, տղամարդկանց կյանքը կրճատում Է 3,1 տարով, կանանցը՝ 3 տարով: Առողջ կենսակերպ վարող մարդիկ, մասնագետների գնահատումներով, միջին հաշով 17,9 տարով ավելի երկար են ապրում, քան անառողջ կենսակերպ վարողները: Առողջության համար անհատական ռիսկերը գիտնականներն առաջարկում են հաշվարկել իրենց կողմից ստեղծված կայքում: Հետազոտության անցկացման համար գիտնականներն ստեղծել են հատուկ ծրագրային փաթեթ, որի օգնությամբ նրանց հաջողվել Է անցկացնել Կանադայի քաղաքացիների առողջական տվյալների վիճակագրական վերլուծություն, որոնք հավաքել Էին 2009-2010 թվականներին: Ավելի վաղ շվեդ գիտնականները ցույց են տվել, որ ծխելը եւ ֆիզիկական ցածր ակցիվությունը վաղաժամ մահվան գլխավոր պատճառներն են:

 

 

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play