Թուրքական Գազինաթեպում իրականացված ահաբեկչության հեղինակն անչափահաս է


Թուրքական Գազինաթեպում իրականացված ահաբեկչության հեղինակն անչափահաս է

  • 22-08-2016 15:11:30   | Թուրքիա  |  Հասարակություն

Թուրքական Գազիանթեպ քաղաքում իրականացված պայթյունի հեղինակ մահապարտ-ահաբեկիչը եղել է 12-14 տարեկան անչափահաս երեխա: Interfax.ru-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է բրիտանական  BBC հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը` հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիբ Էրդողանի արած հայտարարությանը: 
 
Նախագահը հաղորդել է, որ նախօրեի երեկոյան կատարված պայթյունը խլել է 51 մարդու կյանք, ևս 69-ը` տուժել են, այդ թվում 17-ը ստացել են լուրջ վնասվածքներ: 
Էրդողանը դարձյալ ընդգծել է, որ ահաբեկչության հետևում կանգնած է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: 
Ավելի վաղ, թուրք նախագահը հայտարարել էր, որ Գազիանթեպի պայթյունների նման ահաբեկչությունները նպատակ ունեն սեպ խրել Թուրքիայում բնակվող տարբեր էթնիկ և կրոնական խմբերի միջև:  
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play